Skip to main content

Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Մհեր Գրիգորյանը և Յոհաննես Լուխներն անդրադարձել են միգրացիայի կառավարման համակարգի կատարելագործմանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ որոշում, թե ում հարցերին պատասխանեմ. Բաբկեն Թունյանը՝ Էդգար Ղազարյանին | Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին | Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու. զգացվել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում

Լրահոս

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը մերժել է դատախազության բողոքը

Գորիսի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։

Վճռաբեկ դատարանը մերժել է Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու Գլխավոր դատախազության բողոքը, որոշումն արդեն օրինական ուժի մեջ է մտել։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրին դատարանից։

Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Առուշանյանի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինել ազատազրկմամբ, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր միջնորդությունը։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան, որն անփոփոխ էր թողել դատարանի ակտը: Իսկ Վճռաբեկ դատարանի վերջին որոշմամբ դատական գործընթաց, ըստ էության, ավարտվեց:

Առուշ Առուշանյանին 2022 թվականին դատարանն արդարացրել էր ընտրական ենթադրյալ հանցագործությունների դրվագով, սակայն մյուս արարքով նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատարանը սահմանված պատժաչափից հաշվակցել էր նրա արգելանքի տակ գտնվելու ութ ամիսը և որպես վերջնական պատիժ սահմանել էր 6 ամսվա ազատազրկում, որն էլ պայմանականորեն չէր կիրառվել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև