Skip to main content

«Նարեկացի» արվեստի միությունում բացվել է Հայկազ Խաչատրյանի հետահայաց ցուցահանդեսը | «Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ | Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան | Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» | Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» | Մոսկվայում ո՞վ և ե՞րբ վերջապես կընդունի, որ խնդիրը միայն «ապերախտ դաշնակիցների» մեջ չէ․ Արտակ Զաքարյան | Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը | Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան | Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն․ փաստաբանները փաստաթղթեր են հրապարակել | Բնակարան 5-րդ բալիկին․ մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթել է․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ | Երևանի կենտրոնում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանը․ օդի որակի տվյալներ | 2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ | Թրամփը չի բացառել, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը | 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք

Լրահոս

Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան

Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից: Այս մասին գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Բոլորն ընտրություններն են քննարկում. խորհուրդներ են տալիս, ընդդիմությանը հորդորում են, լուրջ փաստարկներ են բերում, որ պետք է վերցնել մանդատները, կան որ պահանջում են հրաժարվել մանդատներից, քանզի իրենց քվեն իշխանափոխության համար է։ Ես լուռ եմ։ Ոչինչ չեմ ուզում ասել։ Արել եմ հնարավորն ու անհնարինը՝ առանց ցուցադրելու, առանց «իմ» անելու։ Նկատելու չեմ տվել ոմանց հանկարծակի առաջացած մեծամտությունը։

Իմ դիտարկումներին, որ նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից՝ կխաբեն, կգողանան, կջարդեն ու կավերեն, բայց չեն հրաժարվի, ժպիտով պատասխան են տվել, թե հանգիստ լինեմ, ամեն ինչ վերահսկվում է, այս անգամ այլ է լինելու։ Յուրաքանչյուր նման պատասխանից հետո միայն մեկ բան եմ ցանկացել ու ասել. շատ եմ ուզում սխալ լինել։

Ցավոք, սխալ չեղա։ Ու արդեն ութ տարի դրա գինը վճարում են Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը։ Հիմա լուռ եմ։ Կարծիք չեմ հայտնում, չեմ մասնակցում փոխադարձ մեղադրանքներին ու դատողություններին։ Պատրաստ եմ պայքարի շարունակությանը։

Յուրաքանչյուր օր, երբ արևը դուրս է գալիս, և Աստծո կամքով ես դեռ կամ, նշանակում է՝ Աստված դեռ ծրագրեր ունի։ Իսկ քանի դեռ այդպես է, ես իրավունք չունեմ հանձնվելու, հուսահատվելու կամ հրաժարվելու իմ պարտքից։ Պայքարը դեռ ավարտված չէ։ Ավարտված չէ, քանի դեռ Հայաստանը չի վերադարձել արժանապատվության, արդարության և ազգային ինքնիշխանության ճանապարհին, իսկ ես՝ Տուն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև