Skip to main content

Միջազգային վարպետ, զինծառայող Ալեքս Սահակյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող | Թեհրանը դադարեցրել է hակամարտության դադարեցման մասին Վաշինգտոնի հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը․ Իրանի փոխարտգործնախարար | «Այս պահին արտահերթ ընտրությունների մասին կարելի է խոսել զուտ որպես քաղաքական սցենար» | Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին | Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը | Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան | «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան | Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է | Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՆ-ին է ներկայացրել helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները | Նրա ծառայությունը մշտապես առանձնացել է հավատքի անսասանությամբ, եկեղեցասիրությամբ և հայրենանվեր նվիրումով. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին | Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել | Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին | Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան | Պարոն Աղվանը իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանել, նույն բառապաշարն էր օգտագործում նաև Աննա Հակոբյանը․ Անի Կարապետյան | Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ

Լրահոս

Մենք տեսնում ենք այն սոսկալի պառակտումը, որի մեջ ներքաշվել է հայ հասարակությունը․ Զախարովա

Մոսկվայի մոտ լուրջ հարցեր են առաջացնում Հայաստանում ընտրական գործընթացի պայմանները, ինչպես նաև քվեարկության ընթացքում արձանագրված խախտումների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ կիրառված գործողությունների մասին լուրերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, և նշել, որ ռուսական կողմը շարունակում է ուշադիր հետևել հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին։

«Ուզում եմ կրկին ընդգծել՝ այն մթնոլորտը, որում անցել է ՀՀ ողջ ընտրական գործընթացը, ներառյալ քվեարկության կանոնների խախտման մասին բազմաթիվ և փաստերով հաստատված լուրերը, մեզ մոտ օրինաչափ հարցեր են առաջացնում»,— հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի համար առանցքային հարցերից մեկը մնում է այն, թե որքանով են հայաստանյան իշխանությունները պատրաստ գործնականում հետևել իրենց իսկ հրապարակավ հռչակած սկզբունքներին։

«Դրանցից մեկն այն է, թե Երևանում որքանով են պատրաստ գործնականում հավատարիմ մնալ Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին»,— ասել է Զախարովան։

Նա նաև կոչ է արել սպասել քվեարկության վերջնական արդյունքներին։

«Առաջարկում եմ սպասել ընտրությունների վերջնական արդյունքներին։ Մոսկվայում ամենայն ուշադրությամբ հետևում են կատարվողին»,— նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան առանձնակի անդրադարձ կատարեց նախընտրական քարոզարշավի ընթացքում հայաստանյան ընդդիմության շուրջ ստեղծված իրավիճակին՝ կատարվողն անվանելով «աննախադեպ ճնշում»։

«Կրկին շեշտում եմ՝ սա համատարած ճնշում է, և մենք այն բնորոշում ենք որպես ընդդիմության նկատմամբ աննախադեպ հարձակում», — ընդգծել է նա։

Դիվանագետի խոսքով՝ ռուսական կողմին մտահոգում են քաղաքական ու հասարակական գործիչների ձերբակալությունները, որոնք տեղի են ունեցել նաև անմիջապես քվեարկության օրը։

«Նույնիսկ ընտրությունների օրը ձերբակալում են քաղաքական ու հասարակական գործիչների, որոնք առաջին հերթին պաշտպանում են Հայաստանի ազգային շահերը, իսկ այդ շահերից է բխում հայ-ռուսական հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը։ Այս ամենը մեզ համար անհասկանալի է և, որ ամենակարևորն է, բացարձակապես անընդունելի», — հայտարարել է Զախարովան։

Նա նաև կասկածի տակ է դրել այն միտքը, թե նման քայլերը կարող են բնականոն համարվել ժողովրդավարական երկրի համար։

«Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է ժամանակակից ժողովրդավարական երկրում նորմալ համարվել ընտրական գործընթացների մասնակիցներին ձերբակալելը։ Այն էլ՝ հենց ընտրությունների օրը կամ նախօրեին և բացարձակապես շինծու պատրվակներով», — հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան ստեղծված իրավիճակը որակել է որպես բռնաճնշումների մթնոլորտ։ «Սա բացարձակապես անընդունելի, սոսկալի բռնաճնշումների մթնոլորտ է։ Հենց այդպիսին՝ բռնաճնշումների մթնոլորտ», — ընդգծել է նա։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի կարծիքով՝ խնդիրը միայն այն չէ, որ նման քայլերը հակասում են հռչակված քաղաքական սկզբունքներին։ «Այս ամենը վատ է ոչ միայն այն պատճառով, որ չի համապատասխանում որդեգրված կուրսին, օրենքներին կամ միջազգային պարտավորություններին։ Սա արդեն իսկ հանգեցնում է կոնկրետ հետևանքների և տալիս է որոշակի արդյունքներ», — նշել է նա։

Որպես այդպիսի հետևանք՝ Զախարովան մատնանշել է Հայաստանում հասարակական պառակտման խորացումը։

«Հայ հասարակության մեջ սոսկալի պառակտում կա», — հայտարարել է դիվանագետը։

Նա կարծիք է հայտնել, որ ցանկացած պետական գործչի գլխավոր խնդիրը հասարակությանը համախմբելն է, այլ ոչ թե բաժանելը։

«Իմ կարծիքով՝ ցանկացած քաղաքական ու պետական գործչի, հատկապես նրանց, ովքեր արդեն իշխանության ղեկին են, խնդիրը հենց ազգի միավորմանը նպաստելն է», — ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Հայաստանի համար հատկապես կարևոր է ներքին միասնության պահպանումը։ «Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է մի պետության, որն իր հիմքում զարգանում է միասնական հունով։ Պետք է պահպանել այդ միասնությունը, պետք է ամրապնդել այն։ Սա հպարտության առիթ է և այն ձեռքբերումը, որը պետական գործիչն առաջին հերթին պետք է գրանցի իր հաշվին», — ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ամփոփելով իրավիճակի իր գնահատականը՝ Զախարովան կրկին խոսել է հայաստանյան հասարակության ներսում առկա խորը պառակտման մասին։ «Մենք տեսնում ենք այն սոսկալի պառակտումը, որի մեջ, կրկնում եմ, ներքաշվել է հայ հասարակությունը», — եզրափակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև