Skip to main content

ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. «Մուլթի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել աշխատավայրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անցկացնել արձակուրդը Երեւանո՞ւմ | Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ նախագիծը կուղարկվի ՍԴ | Երեկ Դավթաշենի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնաuպանnւթյուն է գործել | Օդի ջերմաստիճանը վաղվանից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով | ՀՀ ժողովրդավարական ինստիտուտները Ադրբեջանի կառույցների նման բուտաֆորիա են դարձել․ Տաթևիկ Սողոյան | «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը | Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու. բողոքի ակցիա՝ «Մուլտի Սթոուն»-ի դիմաց | Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում անցկացված «World Open 2026» կայծակնային շախմատի մրցաշարում | Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) | 19-ամյա երիտասարդի խափանման միջոցը փոխվել է | Ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար. Գագիկ Ծառուկյան | Ինչպես է նախկին համայնքապետը Կարբիի ձորում ընդլայնել ընտանեկան բիզնեսը. ՔԿ-ում սպասում են վարույթի վաղեմության ժամկետը լրանալուն. Hetq | ՔՊ-ից ովքեր են 12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները․ Ազատություն | Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ Արփինե Սարգսյան

Լրահոս

ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը։

Նշվում է, որ բանաձևը ներկայացվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից, քննարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. իսկ  այժմ սպասվում է, որ այն քվեարկության կդրվի հանձնաժողովում:

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին:

«Հաշվի առնելով ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ փաստագրված մահապատիժները, այդ թվում՝ մի քանի մահապատիժներ, որոնք ձայնագրվել և տարածվել են սոցիալական ցանցերում, ինչպես փաստաթղթավորվել է Human Rights Watch-ի կողմից, կենսականորեն կարևոր է, որ Միացյալ Նահանգները հստակորեն պաշտպանի բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը», — հանձնաժողովում քննարկման ժամանակ ասել է Բրեդ Շերմանը:

Հաղորդվում է, որ ներկայացուցիչ Շերմանը նաև պատանդների ազատ արձակումը որակել է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կովկասում խաղաղության ջանքերի անմիջական մաս:

«Քանի որ նախագահ Թրամփը շարունակում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու իր ջանքերը, հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակումը կլինի նշանակալի քայլ այս նվաճման ուղղությամբ»,-նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև