Skip to main content

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդը ՔՊ-ին չի ներելու ՀՀ-ի մի մասը հանձնելու, զոհերի և օկուպացված տարածքների համար. Միրզոյան | Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները | ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա | Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և ես վստահ եմ, որ այդ խաղաղությունը կայուն կլինի. Ալիև | Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավnրելու, նվաuտացնելու համար. Ալիև | Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանի և ՔՊ-ի ձևավորած դաշինքը արդար է, հին ձևերով կուսակցական դառնալուց զերծ մնացինք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիշում եմ՝ Նազելի Բաղդասարյանի հիացական հայացքները՝ ուղղված Վարդան Ղուկասյանին. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կհանդիպենք Արցախի պետնախարարին.արցախահայությունը պետք է այստեղ ունենա կազմակերպվածություն.Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրու ընտրություններում ես չեմ պարտվել. հարգված սպորտսմենի ընտանիքից եք, գիտեք. Սարիկ Մինասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեք հասկանանք՝ այսօրվա դրությամբ կրիմինալ կոչվածից ի՞նչ կա․ Մխիթարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնացե՛ք VAR համակարգով նայեք, կտեսնեք, որ ճիշտ էր. ժպտում է նա, ով վերջում է ժպտում. Դավիթ Ղազինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենի հարցով ի՞նչ քննարկում օրինակ. Նարեկ Կարապետյանը՝ Արմեն Աշոտյանի առաջարկի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկապես Փաշինյանի արձանները ոսկուց չեն, էժան հումքից են, հեշտ են վանդալիզմի ենթարկվում. Ղազարյան

Լրահոս

Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել  կալանքը, հայտարարվել է հետախուզում: Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՔԿ-ից:

Օրեր առաջ ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ա.-ն, լիազորված լինելով խթանել կրթության և գիտության զարգացմանը, մշակել և իրականացնել կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, ապա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գ.Խ.-ի և վերջինիս որդու՝ Ա.Խ.-ի նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Վ.Ս.-ի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ.Գ.-ի, պրոռեկտոր Ա.Ա.-ի, Ա.Խ.-ի, Գ.Խ.-ի, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հ.Թ.-ի հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ:

Բացի դա, օրենքի դրույթի կոպիտ խախտմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունը զրկվել է իրեն հատկացված գույքից՝ ուսումնական նպատակներով տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից:

Դրանից հետո, Ա.Խ.-ն և Գ.Խ.-ն իրենց մտերիմ Հ.Թ.-ի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, հանցավոր ճանապարհով ՀՀ Երևան քաղաք Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի փողոց 38/1 շենք թիվ 59 հասցեում գտնվող 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքի ձեռքբերման գործընթացում քողարկելով գույքի իրական պատկանելիությունը, ինչպես նաև նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը՝ նախ որպես գույք ձեռք բերող ներկայացրել են Հ.Թ.-ին, ապա բարեխիղճ ձեռք բերող հանդես գալու ակնկալիքով վերջինիցս 75 մլն ՀՀ դրամով գնել են նշված գույքը՝ գրանցելով այն Ա.Խ.-ի անվամբ:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել վերը նշված 7 անձի նկատմամբ:

Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930