Skip to main content

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդը ՔՊ-ին չի ներելու ՀՀ-ի մի մասը հանձնելու, զոհերի և օկուպացված տարածքների համար. Միրզոյան | Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները | ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա | Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և ես վստահ եմ, որ այդ խաղաղությունը կայուն կլինի. Ալիև | Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավnրելու, նվաuտացնելու համար. Ալիև | Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանի և ՔՊ-ի ձևավորած դաշինքը արդար է, հին ձևերով կուսակցական դառնալուց զերծ մնացինք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիշում եմ՝ Նազելի Բաղդասարյանի հիացական հայացքները՝ ուղղված Վարդան Ղուկասյանին. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կհանդիպենք Արցախի պետնախարարին.արցախահայությունը պետք է այստեղ ունենա կազմակերպվածություն.Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրու ընտրություններում ես չեմ պարտվել. հարգված սպորտսմենի ընտանիքից եք, գիտեք. Սարիկ Մինասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեք հասկանանք՝ այսօրվա դրությամբ կրիմինալ կոչվածից ի՞նչ կա․ Մխիթարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնացե՛ք VAR համակարգով նայեք, կտեսնեք, որ ճիշտ էր. ժպտում է նա, ով վերջում է ժպտում. Դավիթ Ղազինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենի հարցով ի՞նչ քննարկում օրինակ. Նարեկ Կարապետյանը՝ Արմեն Աշոտյանի առաջարկի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկապես Փաշինյանի արձանները ոսկուց չեն, էժան հումքից են, հեշտ են վանդալիզմի ենթարկվում. Ղազարյան

Լրահոս

Անկլավները Հայաստանում. Տիգրանաշեն դարձած Քյարքին. Hetq

Խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում ադրբեջանական 3 անկլավ էր ձեւավորվել: Այս մասին գրում է Հետքը:

Դրանցից մեկը՝ Քյարքին, որն այսօր հայտնի է նաեւ Տիգրանաշեն անունով, շրջափակված էր Արարատի (նախկինում՝ Վեդու) շրջանով: Երկրորդ անկլավը, որում 2 գյուղ կար՝ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն, Իջեւանի շրջանի մեջ էր, իսկ երրորդը՝ Վերին Ոսկեպարը (ադրբեջաներեն աղավաղված անունը՝ Յուխարը Ասկիպարա), Իջեւանի ու Նոյեմբերյանի շրջանների միջեւ էր: Այսինքն՝ Խորհրդային Հայաստանի տարածքում կար ադրբեջանական 3 անկլավ, որոնք ներառում էին 4 գյուղ:

Անվանումը

Քյարքի անունը, ըստ ադրբեջանական աղբյուրների, ծագել է թյուրքական քյարքի ցեղի անունից, որն իբր վաղ միջնադարում ղփչաղների կազմում ներգաղթել է ներկայիս Ադրբեջանի տարածք: Ըստ ադրբեջանցիների՝ 19-րդ դարի փաստաթղթերում հիշատակվում է քյարքիբաշների տոհմը, որը մտել է ղազախլի ցեղի մեջ: Նշվում է նաեւ, թե իբր թուրքմենների շրջանում, ինչպես նաեւ ներկայիս Թուրքիայի եւ Ուզբեկստանի տարածքներում եւս արձանագրվել է քյարքիների գոյությունը: Որպես օրինակ բերվում է Քերքի անունով քաղաքի առկայությունը Թուրքմենստանում, սակայն թուրքմենական աղբյուրները նշում են, որ այս անունը պարսկական ծագում ունի եւ նշանակում է լեռնային ամրոց: Որոշ ադրբեջանցի հետազոտողներ էլ ենթադրյալ կապ են տեսել «քյարքի» բառի ու Իրաքի Քիրքուք քաղաքի անվան միջեւ:

Իսկ ահա ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակը 2021-ին հայտարարել է, որ Քյարքին հայկական Քարքե անվան աղավաղված ձեւն է:

Գոյություն է ունեցել եւս մի Քյարքի

1986 թ. լույս տեսած Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում հիշատակվում է Քյարքի անունով 2 գյուղ:

Դրանցից մեկը, որը հայտնի է եղել նաեւ Քարքի, Քերկի, Վերին Կուրդումվար անուններով, գտնվում էր Արաքս գետի աջ ափին՝ ներկայիս Արարատ քաղաքից մոտ 12 կմ հարավ-արեւմուտք: Խոսքն Արաքսի ու նրա վտակ Կարասու գետի միջեւ ընկած տարածքի մասին է, որը ներկայում պատկանում է Թուրքիային եւ ապահովում է վերջինիս ցամաքային կապը Նախիջեւանի հետ: 1916-ին կազմված ամերիկյան քարտեզում նշված են նաեւ այն բնակավայրերը, այդ թվում՝ Քարքի (Karki) գյուղը, որոնք այն ժամանակ գտնվում էին Ռուսական կայսրության կազմում եւ շատ մոտ էին Պարսկաստանի հետ սահմանին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930