Skip to main content

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ին | Սիրողական որսաշրջանը մեկնարկել է | Այսօր խաղաղությունն արդեն իրողություն է․ Արարատ Միրզոյան | ՊՆ ռшզմական ոստիկանությունում ՌՈ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն | Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին, բացի Փաշինյանից, կմասնակցեն նաև Ալիևն ու Էրդողանը | Լոռու մարզում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն | ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են պաշտոններում | Դատել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ | Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» | Լենա Նանուշյանը երեկ ազատվեց, այսօր նորից նշանակվեց Առողջապահության նախարարի տեղակալ | Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու | Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով | Նեպալում կրկնակի ավերիչ հեղեղման վտանգ կա․ Ազիզյան | Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ են ու խաթարում են Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը. Զախարովա | Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներն ու խնդիրները

Լրահոս

Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ՝ հիշեցնելով նրանց վերաբերող որոշ օրենսդրական կարգավորումների մասին։

Ուղերձում ասված է․

«Սիրելի՛ քաղաքացիներ,արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում հունիսի 17-ը պաշտոնապես նշում ենք որպես Հայրերի օր։

Շնորհավորում եմ բոլոր հայրերին տոնի առթիվ և ցանկանում հիշեցնել հենց նրանց վերաբերող որոշ օրենսդրական կարգավորումների և երաշխիքների մասին, որոնք կարևոր է իմանալ և կիրառել։

Առաջինը հայրության արձակուրդն է։ Աշխատող հայրերը երեխայի ծնվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, իրավունք ունեն օգտվելու 5 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդից։

Բացի այդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման հարցում կարգավորումներ են նախատեսված նաև հայրերի համար։ Այո՛, ոչ միայն մայրը կարող է օգտվել երեխայի խնամքի արձակուրդից, այլև հայրը՝ խնամքի արձակուրդը վերցնելով ամբողջությամբ կամ մաս առ մաս։

Այսօր նաև Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունվեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով կսահմանվի «ծնողական ժամ» եզրույթը։ Այն աշխատող ծնողներին հնարավորություն կտա օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ (կախված երեխաների քանակից) բացակայել աշխատանքից՝ պահպանելով աշխատավարձը։

Սիրելի՛ հայրեր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր օրը՝ մաղթելով առողջություն և ամենայն բարիք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև