Skip to main content

Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր | Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Կարապետյան | Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ | Շրջված ջրային մոտոցիկլետներ՝ Սևանա լճում. քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ | Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթաhրթիռային համալիրները վաճառելու համար. Զաքարյան | «Լուսավոր Հայաստան»-ում իմ առաքելությունը համարում եմ ավարտված․Դավիթ Խաժակյան | Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ Ալիև | Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq | Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ | Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան | Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան | ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները (տեսանյութ) | «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերում գույքագրել են կուտակված խնդիրները | 25 տարեկանում կյանքից հեռացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը | Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ այն վերածվել է մnխրակույտի․ կա վիրшվոր

Լրահոս

Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq

«Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը՝ որպես անկլավ, արձանագրված է: Իսկ դա շատ կարեւոր նրբություն է: Սա շատ կարեւոր նրբություն է, եւ կարծում եմ՝ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա-Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք, որովհետեւ դա է բխում էն պայմանավորվածություններից եւ նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլեւ ՀՀ քաղաքացիների կողմից այն փաստացի ընտրություններով արժանացել է հավանության,- հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելել,- բայց էս նրբությունը համոզված եմ, որ Հայաստանում… ես, օրինակ, ընդամենը մի ամիս առաջ եմ դրա մասին իմացել կամ ամիսուկես առաջ եմ դրա մասին իմացել, որ, օրինակ, Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված ա, Արծվաշենը առանձին նշված ա ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք: Նույնն էլ անձնագրերի մեջ ա էդ նույն կեպով արտահայտված: Այսինքն՝ դե յուրե չպատկանող: Հիմա ես չգիտեմ, ենթադրում եմ՝ էնտեղ մարդիկ էլ են նույնիսկ ապրում, երեւի, շատ հստակ տեղեկություն չունեմ: Բայց սա փաստ ա, որը շատ էական ա, այդ թվում՝ մեր քաղաքականությունները եւ վերաբերմունքները եւ դիրքորոշումները մշակելիս»:

Փաշինյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է, քանի որ ներկայացնում է ճշմարտության կեսը: Գրում է Հետքը։

Փաստն այն է, որ 2020 թվականից հետո տպագրված Ադրբեջանի թղթադրամի՝ մանաթի բոլոր օրինակների վրա, Արծվաշենը ներկայացված է ոչ թե որպես անկլավ (Հայաստանի էքսկլավ), այլ Ադրբեջանի տարածքի մի մաս:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը մի քանի անգամ է մետաղադրամներ (գյափիկ – ռուսերեն копек բառից) ու թղթադրամներ (մանաթ – ռուսերեն монета բառից) թողարկել:

Ադրբեջանական մանաթը շրջանառության մեջ է մտել 1992-ին, իսկ 1994-ի հունվարի 1-ից դարձել է Ադրբեջանի տարածքում վճարման միակ օրինական միջոցը, քանի որ խորհրդային ռուբլին հանվել է շրջանառությունից: Մանաթին զուգահեռ շրջանառության մեջ է մտել դրա մանրադրամը՝ գյափիկը (1 մանաթը հավասար է 100 գյափիկի), որը թողարկվել է մետաղադրամի տեսքով:

Գյափիկի առաջին նմուշները՝ 5, 10, 20 եւ 50 գյափիկ արժեքով մետաղադրամները, թողարկվել են 1992-1993 թթ.: Դրանց վրա Ադրբեջանի քարտեզը չի եղել (տես ստորեւ):

Գյափիկի երկրորդ թողարկման նմուշները շրջանառության մեջ են մտել 2006-ի հունվարից եւ կիրառվում են մինչ օրս: Թողարկվել են 1, 3, 5, 10, 20 եւ 50 գյափիկ արժեքով մետաղադրամներ: Սրանց դիմերեսին պատկերված է Ադրբեջանի քարտեզը, որի վրա, սակայն, առանձնացված չեն Ադրբեջանի ու Հայաստանի տարածքում դեռ խորհրդային տարիներին ձեւավորված անկլավները: Այլ կերպ ասած՝ Արծվաշենը առանձնացված չէ Ադրբեջանի տարածքից, իսկ ՏիգրանաշենըՎերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն՝ Հայաստանի տարածքից (տես ստորեւ):

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031