Skip to main content

Պայմանագրային զինծառայողի են գտել տանը՝ կախված վիճակում | Կապիտnւլյանտը այսօր ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզnւրպացրել է և առաջնորդվում է բռնшտիրական համակարգին հարիր մեթոդներով․ Տիգրան Աբրահամյան | Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր | Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է բռնել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը. Զելենսկի | ՔՊ-ն ընդունեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը | Կառավարության այս ծրագիրը նրա մասին է, որ Փաշինյանը հավակնում է 13 տարվա պաշտոնավարման. հայկական Ֆրանկլին Ռուզվելտն է, հա՞, միգուցե. Արամ Վարդևանյան | Երբ որ գործի նյութերը ստանանք, էն ժամանակ կխոսենք, բան չեմ հասկանում․ Սերժ Սարգսյանը հեռացավ Հակակոռուպցիոն կոմիտեից | Պիտի նստեն, պիտի փող չունենան, իրենք շուստրի են, ես միամի՞տ. մաֆիան վերջացավ. Փաշինյան | Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը | Հարևան երկրի ղեկավարի ցուցումով պետք է փոխվի մեր երկրի ստեղծման փաստաղթուղթը` ՀՀ Անկախության հռչակագիրը, սա անարգանք է մեր հանդեպ․ Նարեկ Կարապետյան | Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք | Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը | Խոշոր հրդեհ՝ Ամուրի գազաքիմիական կոմբինատում. կա զոհ և 123 վիրավոր | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով | Մեծ երթ դեպի Եռաբլուր

Լրահոս

Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա պատասխաններից հետո իշխանական շրջանակներում գրեթե չեն կասկածում, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցն արդեն լուծված է։ Թեև Փաշինյանը չհաստատեց և չհերքեց սպասվող կադրային փոփոխությունները, նրա ձևակերպումները նոր հիմք տվեցին ենթադրելու, որ Արայիկ Հարությունյանը նոր կառավարության կազմում նույն պաշտոնում չի վերանշանակվի։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ արդյոք Արայիկ Հարությունյանի վերաբերյալ իրեն զեկուցվել են տեղեկություններ, որոնք զայրացրել են իրեն, և արդյոք հենց այդ պատճառով է քննարկվում նրան վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում չվերանշանակելու հարցը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանի մասով իրեն որևէ տեղեկություն չի զեկուցվել և հավելեց, որ նույն պատասխանը վերաբերում է նաև երկրորդ հարցին։ Սակայն ուշագրավ է, որ վարչապետը որևէ կերպ չհերքեց և չհաստատեց գլխավոր հարցը՝ Արայիկ Հարությունյանը վերանշանակվելո՞ւ է իր պաշտոնում, թե՞ ոչ։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել ՔՊ նախընտրական շտաբի աշխատանքից, որը ղեկավարում էր Արայիկ Հարությունյանը։ Այդ դժգոհությունից հետո Հարությունյանը մեկնել է երկարատև արձակուրդ՝ մինչև հուլիսի 27-ը ներառյալ, և այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Միաժամանակ իշխանական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին շարունակում են նոր տեղեկություններ փոխանցել այն մասին, թե ինչն է խորացրել վարչապետի դժգոհությունը։ Ըստ այդմ՝ նախընտրական շրջանում Արայիկ Հարությունյանը, կուսակցության շահերից ելնելով, կապեր է հաստատել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ՝ այդ քայլերը նախապես չհամաձայնեցնելով Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը դարձել է վարչապետի զայրույթի պատճառներից մեկը։

Բացի այդ, չեն դադարում քննարկումները նաև նախընտրական շտաբի աշխատանքի արդյունավետության շուրջ։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին մինչև ընտրությունները զեկուցվել էր, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ունի շուրջ 65 տոկոս աջակցություն և կարող է նույնիսկ սահմանադրական մեծամասնություն ապահովել։ Սակայն ընտրությունների արդյունքները բոլորովին այլ պատկեր արձանագրեցին․ իշխող ուժը ստացավ շուրջ 49 տոկոս ձայն՝ ԲՀԿ-ի շուրջ 60 հազար ձայնը, ըստ հրապարակման, փաստացի «գողանալով», ինչը վարչապետի մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել թե՛ շտաբի աշխատանքի, թե՛ իրեն ներկայացված տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ։

Հատկանշական է, որ երեկ «Հրապարակ»-ը ևս գրել էր, թե պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայ քրեական հեղինակություններին՝ ապօրինի դրամական միջոցների տեղափոխման հարցում աջակցություն ստանալու նպատակով։ Այդ հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել իշխանական շրջանակներից առ այն, որ խոսքը վերաբերում է հենց Արայիկ Հարությունյանին։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը վերջին տարիներին համակարգում է նաև հանքարդյունաբերական հսկաների գործունեությունը, այդ թվում՝ այն ընկերություններում, որտեղ պետությունն ունի բաժնեմաս։ Ըստ այդ տեղեկությունների՝ նրա ազդեցությունը տարածվել է ոչ միայն կառավարման, այլև վերահսկողական գործընթացների վրա, այդ թվում՝ տեսչական մարմինների միջոցով։ Այս տեղեկությունները, սակայն, պաշտոնապես որևէ կերպ չեն հաստատվել։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Արայիկ Հարությունյանի հետ՝ ներկայացված տեղեկությունների վերաբերյալ նրա դիրքորոշումը ստանալու նպատակով։ Մենք պատշաճ ջանքեր գործադրեցինք, սակայն կապ հաստատել չհաջողվեց։ Նրա մերձավոր շրջապատից միայն տեղեկացրին, որ Արայիկ Հարությունյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ արձակուրդում։ Այլ մեկնաբանություններ չտրվեցին։

Հավելենք, որ մինչև վերջին զարգացումները թե՛ ՔՊ-ում, թե՛ իշխանությունից դուրս Արայիկ Հարությունյանի վերաբերյալ ձևավորված էր այնպիսի պատկերացում, որ նա համարվում է իշխանության ամենապարկեշտ և տարբեր ստվերային գործընթացներից առավել հեռու կանգնած պաշտոնյաներից մեկը։ Սակայն վերջին օրերին հենց իշխանական թիմակիցներն են շարունակաբար տարբեր տեղեկություններ արտահոսում, թե Հարությունյանը ներգրավված է եղել որոշ կուլիսային և վիճահարույց գործընթացներում, որոնք էլ, ըստ նրանց, դարձել են Նիկոլ Փաշինյանի դժգոհության պատճառը։

Իշխանական շրջանակներում արդեն գրեթե չեն կասկածում, որ վարչապետը որոշել է Արայիկ Հարությունյանին փոխարինել վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցով»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31