Skip to main content

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդը ՔՊ-ին չի ներելու ՀՀ-ի մի մասը հանձնելու, զոհերի և օկուպացված տարածքների համար. Միրզոյան | Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները | ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա | Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և ես վստահ եմ, որ այդ խաղաղությունը կայուն կլինի. Ալիև | Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավnրելու, նվաuտացնելու համար. Ալիև | Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանի և ՔՊ-ի ձևավորած դաշինքը արդար է, հին ձևերով կուսակցական դառնալուց զերծ մնացինք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիշում եմ՝ Նազելի Բաղդասարյանի հիացական հայացքները՝ ուղղված Վարդան Ղուկասյանին. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կհանդիպենք Արցախի պետնախարարին.արցախահայությունը պետք է այստեղ ունենա կազմակերպվածություն.Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրու ընտրություններում ես չեմ պարտվել. հարգված սպորտսմենի ընտանիքից եք, գիտեք. Սարիկ Մինասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեք հասկանանք՝ այսօրվա դրությամբ կրիմինալ կոչվածից ի՞նչ կա․ Մխիթարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնացե՛ք VAR համակարգով նայեք, կտեսնեք, որ ճիշտ էր. ժպտում է նա, ով վերջում է ժպտում. Դավիթ Ղազինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենի հարցով ի՞նչ քննարկում օրինակ. Նարեկ Կարապետյանը՝ Արմեն Աշոտյանի առաջարկի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկապես Փաշինյանի արձանները ոսկուց չեն, էժան հումքից են, հեշտ են վանդալիզմի ենթարկվում. Ղազարյան

Լրահոս

Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթաhրթիռային համալիրները վաճառելու համար. Զաքարյան

Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար, որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA պատժամիջոցներից և վերադառնա հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրին: Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA պատժամիջոցներից և վերադառնա հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրին։ Այս ռիսկային քայլը կարող է թուրքական ղեկավարության համար ավարտվել ազդեցության կարևոր լծակների կորստով՝ առանց դրա դիմաց որևէ իրական երաշխիք ստանալու։

Ամերիկյան կործանիչներ ձեռք բերելու ցանկության հետևում թաքնված է ավելի խորքային ռազմավարական հաշվարկ, որն անմիջականորեն առնչվում է Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռության հետ:

Հասկանալու համար, թե ինչու է Անկարան այսօր շտապում հրաժարվել 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ՀՕՊ համակարգից, որի համար պատրաստ էր լուրջ հակամարտության գնալ իր դաշնակիցների հետ՝ անհրաժեշտ է գնահատել, թե որքան մեծ վնաս հասցրեց այդ գործարքը։

2019թ., երբ Թուրքիան ստացավ Ս-400 համալիրների առաջին խմբաքանակը, Վաշինգտոնի պատասխանը ամենևին էլ խորհրդանշական չէր։ Թուրքիան պաշտոնապես դուրս մնաց հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից, որի մասնակիցն էր 2002 թ-ից՝ միաժամանակ լինելով թե՛ գնորդ, և թե՛ արդյունաբերական գործընկեր։

Թուրքիայի կողմից արդեն վճարված վեց հատ F-35 ինքնաթիռները, (ընդհանուր արժեքը՝ 1,4 միլիարդ դոլար), չփոխանցվեցին Անկարային։

2020թ դեկտեմբերին Դոնալդ Թրամփի վարչակազմը CAATSA օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի պաշտպանական գնումների պետական գործակալության (SSTEK) նկատմամբ՝ փաստացի փակելով նրա մուտքը ամերիկյան ռազմական տեխնոլոգիաներին և ռազմատեխնիկական համագործակցությանը։

Թուրքիայի ռազմաօդային ուժերը, որոնք մինչ վերջերս համարվում էին ՆԱՏՕ-ի ուժեղներից մեկը՝ շարունակում են շահագործել աստիճանաբար հնացող F-16 կործանիչների տարբերակները, մինչդեռ տարածաշրջանային մրցակիցներն արագորեն արդիականացնում են իրենց ավիացիան։

Հունաստանը՝ Թուրքիայի պատմական հակառակորդը և միաժամանակ ՆԱՏՕ-ի դաշնակիցը, արդեն միացել է F-35 ծրագրին։

Թուրքիայի հետ սրված հարաբերություններով Իսրայելը շահագործում է աշխարհում ամենակատարելագործված F-35 պարկերից մեկը՝ ինքնաթիռները համալրելով սեփական կառավարման համակարգերով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և մարտական կիրառման հնարավորություններով, որոնք չունի որևէ այլ օպերատոր։

Թուրքական ԶՈւ համար սա պարզապես վերացական ռազմավարական խնդիր չէ։ Սա տարածաշրջանում օդային գերազանցության իրական կորուստ է այն պայմաններում, երբ ուժերի հավասարակշռությունը արագ փոխվում է։

Ամերիկյան Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի (NDAA) համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը չի կարող Թուրքիային փոխանցել F-35 ինքնաթիռներ, քանի դեռ Կոնգրեսին չի ապացուցել, որ Անկարան այլևս չի տիրապետում S-400 համակարգերին։

Այս պահանջը կատարելու տարբերակը, համակարգը Թուրքիայի տարածքից ֆիզիկապես դուրս բերելն է՝ վաճառելով կամ փոխանցելով այն երրորդ պետության։

Սակայն, վաճառքը ևս լի է բազմաթից խնդիրներով: Ս-400-ը երբեք պարզապես զենիթահրթիռային համալիր չի եղել։ Երբ 2017թ. Անկարան Մոսկվայի հետ ստորագրեց 2,5 միլիարդ դոլարի պայմանագիր, այն ստացավ մի բան, որով Կրեմլը հազվադեպ է կիսվում (տեխնոլոգիաների լայնածավալ փոխանցում)։

Թուրքական կողմը ստացավ հասանելիություն համակարգի սկզբնական ծրագրային կոդերին, արտադրական տեխնոլոգիաներին և համալիրի ինտեգրման վերաբերյալ տեխնիկական տվյալներին։ Համագործակցության այս մակարդակը զգալիորեն ավելի խորն էր, քան S-400-ի այլ գնորդների՝ այդ թվում Հնդկաստանի և Չինաստանի դեպքում։

Եթե Թուրքիան վաճառի համակարգը, իր այդ առավելությունը ևս կկորցնի վերջնականապես։

Բացի այդ՝ S-400-ը Անկարայի համար միաժամանակյա ազդեցության լծակ էր թե՛ Վաշինգտոնի, թե՛ Մոսկվայի վրա։

Ռուսական համակարգերի առկայությունը Թուրքիայի տարածքում ստիպում էր Ռուսաստանին հաշվի նստել Անկարայի շահերի հետ։ Ու հենց այդ համակարգերի պատճառով էլ ԱՄՆ-ն չէր կարող պարզապես թելադրել իր պայմանները և ստիպված էր բանակցել Թուրքիայի հետ։

S-400 ՀՕՊ համակարգերի և F-35 ինքնաթիռների միջև ընտրության հարցում, Թուրքիան հայտնվում է ՌԴ-ԱՄՆ (ՆԱՏՕ) միջև հարաբերությունների փակուղային իրավիճակում»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930