Skip to main content

ՀՀ ժողովրդավարական ինստիտուտները Ադրբեջանի կառույցների նման բուտաֆորիա են դարձել․ Տաթևիկ Սողոյան | «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը | Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու. բողոքի ակցիա՝ «Մուլտի Սթոուն»-ի դիմաց | Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում անցկացված «World Open 2026» կայծակնային շախմատի մրցաշարում | Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) | 19-ամյա երիտասարդի խափանման միջոցը փոխվել է | Ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար. Գագիկ Ծառուկյան | Ինչպես է նախկին համայնքապետը Կարբիի ձորում ընդլայնել ընտանեկան բիզնեսը. ՔԿ-ում սպասում են վարույթի վաղեմության ժամկետը լրանալուն. Hetq | ՔՊ-ից ովքեր են 12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները․ Ազատություն | Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ Արփինե Սարգսյան | Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցում | Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ | Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ «Փոքրիկ քայլ» երաժշտական փառատոնի հիմնադիր Արտյոմ Հարությունյանի և փառատոնի կազմակերպիչների հետ | Բրյուսելում քննարկում են Բաքվում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների հարցը | Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

Լրահոս

ՔՊ-ից ովքեր են 12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները․ Ազատություն

«Քաղաքացիական պայմանագրից» ովքե՞ր կղեկավարեն խորհրդարանական հանձնաժողովները։ Չնայած իշխող ուժն այս պահին պաշտոնապես ոչինչ չի հաղորդում, այդուհանդերձ, «Ազատության» տեղեկություններով, իշխող կուսակցությունում ներքին առաջադրումների փուլն արդեն ավարտվել է։ Գրում է Ազատությունը։

Բոլոր 12 մշտական հանձնաժողովների համար կան հստակ թեկնածուներ։ Առաջադրվածների ցուցակից դատելով հանձնաժողովներ ղեկավարելու հավակնություն ունեն ինչպես հին ու փորձված նախագահներ, այնպես էլ բավականին անսպասելի դեմքեր, որոնց առաջադրումն անակնկալ է եղել նույնիսկ թիմակիցների համար:

12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները

Ինտրիգ չկա Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, այստեղ առաջադրված միակ թեկնածուն գործող նախագահ Արուսյակ Ջուլհակյանն է:

Ջուլհակյանն այս հանձնաժողովի ղեկը ստանձնել էր ընդամենը երկու ամիս առաջ, որից հետո առաջադրվել էր որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու, բայց ներիշխանական պայքարում նրան չհաջողվեց հաղթել, և հիմա Ջուլհակյանն, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Պաշտոնին հրաժեշտ կտա Անդրանիկ Քոչարյանը, որը 2018-ի հեղափոխությունից հետո ղեկավարել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, ինչպես նաև ապրիլյան և 44-օրյա պատերազմների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովները։ Պատգամավորն այս անգամ առաջադրվածների ցուցակում չկա։

Քոչարյանն արդեն հայտարարել է՝ իր համար ընդունելի է այն ձևաչափը, երբ թեկնածուին առաջադրում ու ընտրում է խմբակցությունը։ Մինչդեռ այս անգամ հավակնորդներին հաստատելու է ՔՊ վարչությունը։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են ՔՊ վարչության անդամներ՝ Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը։ Ինչպես նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Խաչատրյանն այս գումարման խորհրդարանում հանձնաժողովի փոխնախագահն էր։ Գաբրիելյանը նախորդ տարի վայր էր դրել պատգամավորական մանդատը՝ լրագրողին հայհոյելու միջադեպից հետո։ Իսկ Սասուն Միքայելյանը, որ ներկայիս խորհրդարանում պատգամավոր չէ, նախորդ խորհրդարաններում հաճախ էր հայտնվում աղմկոտ սկանդալների կենտրոնում։

Թեժ պայքար է Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնի համար։ Գործող նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, որ ՔՊ ընտրական ցուցակի վեցերորդ հորիզոնականում է, մանդատ չի ստանա։ Նրա հանձնաժողովը ղեկավարելու հավակնություն ունեն վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հանձնաժողովի անդամներ Մարիամ Պողոսյանն ու Զարուհի Բաթոյանը, կրթության հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, ինչպես նաև խմբակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրված, բայց չընտրված Արթուր Հովհաննիսյանը։

Չորս թեկնածու էլ առաջադրվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար։ Հավակնորդների թվում են հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանն ու Տրդատ Սարգսյանը, ինչպես նաև Նելլի Բավեյանը, որն այս խորհրդարանի նորեկ պատգամավորներից է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև