Skip to main content

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրшվոր | Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին | Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը | Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել բարեկամ երկրներին՝ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար | Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ–ից | Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները | Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի | Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր | Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան | Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին | Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան | Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնnւթյամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը. Աշոտյան | Դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ և 38 իրավաբանական անձանցում մասնակցություն | Արմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքը | ԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքին

Լրահոս

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ–ից

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր, ոգին՝ ամուր։ Այս մասին գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ–ից

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Թեև ձեզ հայտնի են արդեն քաղաքական հետապնդումների մոտիվն ու ոգին, և պատկերացնում եմ, որ այլևս չեք զարմանում ամենօրյա բռնաճնշումներից, ուզում եմ նախ ասել ամենապարզ ու ամենակարևոր բանը.

Ես որևէ հանցանք չեմ կատարել։ Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ։ Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում։

Ես հասկանում եմ, որ շատերդ գուցե շփոթված եք «պետական գաղտնիքի» խորհրդավոր շղարշից, շատերդ կաշկանդված եք զգում նման մեղադրանքի լոկ գոյությունից, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ժամանակն ու փաստերը ապացուցելու են իմ անմեղությունը։

Եվ ուստի շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեկ վայրկյան անգամ կաշկանդված չեն զգացել բարձրաձայնելու իմ քաղաքական հետապնդման մասին, շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով աջակցել է ինձ, և առհասարակ այն մարդկանց, ովքեր օրնիբուն պայքարում են Հայաստանում քաղբանտարկյալների ազատության համար։

Ինձ կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք։ Այն ամբողջությամբ կառուցված է ինչ–որ մեկի ենթադրությունների և վառ երևակայության վրա։ Այդ ենթադրությունների և իրավապահների քաղաքական հպատակության արդյունքում ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։ Այս անմարդկային վերաբերմունքը համակարգի կողմից որքան ցնցող, ցավոք նույնքան էլ սպասելի էր։ Սա ևս հոժարությամբ տանում եմ։

Մարդկանց մոտ, կարծում եմ, բնական հարց է առաջանում՝ ինչու՞ Անդրանիկ Թևանյանի կալանավորումից միայն մեկուկես ամիս անց կալանավորվեցի ես, թեև մեզ նույն «գործի» շրջանակում են մեղադրանքներ առաջադրված։ Այդ ի՞նչը հայտնի չէր իմ մասին մայիսի 23-ին, որ հայտնի դարձավ հուլիսի 9-ին միայն։ Այս հարցերին իհարկե ավելի ուշ կանդրադառնամ։

Հիմա ուզում եմ միայն երախտիքիս հետ մեկտեղ հարազատներիս և իմ որպիսությամբ մտահոգ մարդկանց ասել, որ լավ եմ ինձ զգում՝ հոգեպես ուժեղ և ֆիզիկապես ամուր:

Ուժ, համբերություն և Աստծո օրհնությունը մեր երկրին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: Ազատություն Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է Մանուկյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև