Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ ես բարձրացրել եմ Հայաստանի տարածքի անվտանգությունը. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտ թալանչիները իրենց մաֆիոզ կապերով խուսափել են պատասխանատվությունից. վերջացավ. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ Վարդանով | Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել իր կողմից կառավարվող երկրի գյուղատնտեսությունը. Նարեկ Կարապետյան | ՀՀ-ն «Մատենադարանի» տնօրենի միջոցով արձագանքել և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը. անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի վրան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դասախոսություն Ազգային ժողովի մի շարք ՔՊ-ական պատգամավորների համար | Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբինյանը հունից դուրս եկավ. Աժ-ում թեժ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշակերտներ, լավ սովորեք, որպեսզի նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գոռգոռոց, լարված իրավիճակ Աժ-ում | Այո՛, խոսել եմ այդ հարցով. ես իրենց համար պատասխանատու չեմ և չեմ ուզում լինել. Սիմոնյանը՝ Գանձասարում Հաջիևի հայտարարության մասին | «Քուչի» խnւժանից մինչև ոստիկանություն ճնշում են այն մարդուն, ով ուզում է մասնակցել ՏԻՄ ընտրությանը. Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևի GPS-ով Շուռնուխը կորցրեց իր տների մի մասը, հիմա՝ մտահոգության առիթ Տիգրանաշենն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյան

Լրահոս

Թեժ մրցակցություն է սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար:

Մեր տեղեկություններով, առաջադրվել է չորս թեկնածու․ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, որը նաեւ վարչության անդամ է, վարչության մեկ այլ անդամ` Վիլեն Գաբրիելյանը, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը եւ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը: Ուշագրավ է, որ նա անգամ բանակում չի ծառայել, սակայն հավակնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը ղեկավարել, նրա պաշտոնական կենսագրության մեջ էլ ծառայության մասին ոչ մի տող չկա։

Պակաս ուշագրավ չէ նաեւ Սասուն Միքայելյանի առաջադրման փաստը, սա նշանակում է, որ նա վերցնում է պատգամավորական մանդատը եւ մտնում խորհրդարան։ Մենք վերջերս գրել էինք, որ նա ուզում է մանդատը վերցնել, քանի որ առաջիկայում, ըստ լուրերի, ԵԿՄ-ն լուծարվելու է` «Վետերանների միություն» ՀԿ է դառնալու։ Իսկ հանձնաժողովի գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի առաջադրվել, նա իր վերջին ճեպազրույցում հայտնել էր, որ եթե խմբակցությունն ընտրի հանձնաժողովի նախագահին, ապա կառաջադրվի, եթե ոչ, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի՝ ակնարկելով, թե` քանի որ ինքն անկուսակցական է, անհավասար պայմաններում է գտնվում ՔՊ-ական թեկնածուների հետ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև