Skip to main content

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար | Ինչ է քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Իրանի դեսպանի հետ | ՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում | Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյան | Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել | Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Լրահոս

Մերձավոր Արևելքում էսկալացիան շարունակվում է. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ  անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Սաուդյան արքայազնը, օգնություն խնդրելու նպատակով, կարծես, արդեն բոլորին զանգահարել է։ Նախորդ գրառմամբ նշել էինք, որ «ամենաթարմ» ռազմական դաշնակիցներ Թուրքիան և Պակիստանը հրաժարվել են: Քաղաքավարի կերպով հրաժարվել են, նաև մյուսները, և միայն բրիտանացիներն են խոստացել մտածել այդ մասին։ Թեև նրանց մոտ կարծես, «Ֆոլկլենդյան հակամարտություն 2»-ն է ուրվագծվում, այնպես որ Եմենի և սաուդցիների համար դժվար, թե բրիտանացիները ժամանակ գտնեն։ Բացի այդ՝ Թագավորական նավատորմի հնարավորություններն այսօր այլևս այնպիսին չեն, ինչպիսին էին ծովակալ Նելսոնի փառավոր ժամանակներում էր:

Կարծում եմ, որ նմանատիպ զանգ եղել է նաև Երուսաղեմին։ Հատկապես, որ իսրայելական մամուլում առանձնապես չեն հերքվել հետախուզական տվյալներով և խորհուրդներով սաուդիտներին օգնելու պատրաստակամությունը:

Օգնությունն օգնություն, բայց մարտի դաշտում դաշնակիցներ չկան և Սաուդյան Արաբիան ստիպված է լինելու պատերազմել միայնակ: Հատկապես, երբ ամերիկացիները հրաժարվեցին օդային հարվածներ հասցնել հուսիներին։ Թեև ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերն, ըստ ԶԼՄ-ների՝ բանակցային նպատակով վերջերս Էր Ռյադում էր:

Հարկ է հիշել, որ Սաուդյան Արաբիան աշխարհում F-15 կործանիչների երկրորդ ամենամեծ պարկն ունի: Սակայն, ըստ երևույթին, դրանք այս պահին մարտական վիճակի բերելու կարիք ունեն:

Չպետք է մոռանալ նաև, որ շուրջ վեց ամիս առաջ, սաուդցիները մերժեցին իրենց օդային տարածքն օգտագործելու՝ ամերիկացիների խնդրանքը: Կարծես թե կողմերը չեն մոռացել նաև Իրան-ԱՄՆ վերջին ռազմական գործողություններում Սաուդյան Արաբիայի վարած երկակի քաղաքականությունը…

Ի դեպ, մի շարք աղբյուրներ Reuters գործակալությանը հայտնել են, որ Սաուդյան Արաբիան իր եվրոպական որոշ հաճախորդների տեղեկացրել է սեպտեմբերի վերջին նավթի մատակարարումների որոշ մասի չեղարկման մասին։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղը պետք է վերականգնվի առաջիկա օրերին։ Սակայն մասնագետների գնահատմամբ՝ հուսիների հարձակումների հետևանքով վնասված նավթամուղի վերականգնումը երկար ժամանակ կպահանջի։

Եվս մեկ պատճառ՝ նավթամթերքների միջազգային գների թանկացման համար:

Հ.Գ.

Ի դեպ, այս գիշեր Սաուդյան Արաբիային հաջողվել է որսալ մուսուլմանների սուրբ քաղաք Մեքքայի վրա արձակված ԱԹՍ-ն: Պատմության ընթացքում սա երկրորդ դեպքն է, որը կատարվել է Մեքքայի հետ: Առաջին անգամ այն թիրախավորվել էր 2017թ., կրկին հուսիների կողմից արձակված բալիստիկ հրթիռով:

Էսկալացիան Մերձավոր Արևելքում շարունակվում է…»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև