Skip to main content

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել

Լրահոս

Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը Հայաստանում, եւ ի՞նչ են ցույց տալիս համապետական ուսումնասիրության արդյունքները» թեմայով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրություն, որի տվյալներն օրեր առաջ ցուցահանդեսի տեսքով ներկայացվեցին Սիրահարների այգում։

Միջոցառմանը ներկա էին նաեւ գործադիր եւ օրենսդիր մարմինների կանայք, որոնք սրտառուչ հայացքներով դատապարտում էին ներկայացված վիճակագրությունը, այն դեպքում, երբ նրանցից ոմանք խտրականության «աստվածներ» են` բառի բուն իմաստով։ Օրինակ, արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի իմաստով: Ուսումնասիրության արդյունքներով՝ արցախցիներն արժանանում են հանրության 32.4 տոկոսի խտրական վերաբերմունքին, եւ արցախցիներին թիրախավորելն առաջին հերթին իրականացվում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա խմբակի կողմից ու խրախուսմամբ: 2023-ից սկսած, նրանց պարբերաբար մեղադրել են չկռվելու, հայրենիքը հանձնելու, փախուստի դիմելու եւ անգամ չզոհվելու մեջ, եւ հանրությունն էլ էստաֆետը սիրով վերցրել է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև