Skip to main content

Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց

Լրահոս

Այո՛, խոսել եմ այդ հարցով. ես իրենց համար պատասխանատու չեմ և չեմ ուզում լինել. Սիմոնյանը՝ Գանձասարում Հաջիևի հայտարարության մասին

Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է: Միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան: Պետք է գիտակցենք՝ դա ինչ-որ բան փոխելո՞ւ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:

«Ես կարող եմ հիմա սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքել, մենք՝ բոլորս, 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին ես դրանով վնաս տամ: Մենք հարյուր անգամ ասել ենք, որ բանակցություններին, խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվենք, և սա այն դեպքն է, երբ այդ խնամքը պետք է ի ցույց դնել»,-նշել է նա:

Լրագրողների հարցին՝ միակողմանի՞ է խնամքը, նա պատասխանել է՝ ես իրենց համար պատասխանատու չեմ և չեմ էլ ուզում պատասխանատու լինել: Մենք ոչ իրենց աչքն ունենք, տեսնելու՝ իրենք ոնց են տեսնում իրավիճակը, ոչ էլ իրենք մեր աչքն ունեն:

Հարցին՝ այդ հարցով խոսե՞լ է ԱԽ քարտուղարը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է՝ այո՛, խոսել եմ:

«Կա իրենց տեսակետը և կա մեր տեսակետը, և իմ աշխատանքի իմաստն այն է՝ մեր տեսակետները չբերել, բախեցնել մեկը մյուսին: Ասում եմ՝ հիմա կարող եմ մեկ, տասը նախադասություն ասել, ասեն՝ ուխ, այս ինչ լավ ասաց, բա հետո՞»,-ընդգծել է նա:

Լրագրողը հետաքրքրվել է՝ Ալեն Սիմոնյանն ասե՞լ է, որ Գանձասարը հայկական է, աղվանական չէ:

«Որ մենք մտնեք այդ խոսակցությունների մեջ, դա մեզ ո՞ւր է տանելու, ձեր կարծիքով:

Այսինքն՝ մեր ինքնության պաշտպանությունը դրանո՞վ է պայմանավորված»,-պատասխանել է նա:

Դիտարկմանը՝ ամբողջ դեսպանական կազմին տանում են, հայկական պատմամշակութային կոթողները ներկայացնում աղվանական, ԱԽ քարտուղարն արձագանքել է.

«Մենք էլ այդ նույն դեսպանական կազմին տարել ենք Մատենադարան»,-նշել է Ալեն Սիմոնյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև