Skip to main content

Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ

Լրահոս

Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանում օնլայն խաղերի «ինքնարգելափակման» համակարգի գործարկումից երեք ամիս անց չլիցենզավորված խաղային հարթակների նկատմամբ հետաքրքրության աճը նոր հարցեր է առաջացնում։ Եթե հունվարին նման հարթակներ այցելությունների թիվը կազմել է 287.5 հազար, ապա հուլիսի վերջին՝ ներդրումից հետո, արդեն 808.7 հազար՝ արձանագրելով գրեթե եռակի աճ։ Արդյո՞ք ինքնարգելափակումը նվազեցնում է խաղային ակտիվությունը, թե՞ դրա մի մասը պարզապես տեղափոխվում է լիցենզավորված դաշտից դուրս։ Սահմանափակումները գործում են լիցենզավորված օպերատորների համար, մինչդեռ չլիցենզավորված հարթակները շարունակում են հասանելի մնալ, ինքնարգելափակված խաղացողը կարող է շարունակել խաղալ, ստացվում է, որ համակարգը չի հասնում իր նպատակին՝ խաղացողի պաշտպանությանը։

Խնդիրը չի սահմանափակվում միայն հասանելիությամբ։ Չլիցենզավորված խաղային հարթակների գովազդը գնալով ավելի տեսանելի է դառնում սոցիալական ցանցերում: Շարունակում են խաղալու համար հասանելի լինել հայկական բանկային քարտերով վճարումները։ Այս պայմաններում հարց է առաջանում․ ինչպե՞ս է հնարավոր ապահովել ինքնարգելափակման արդյունավետությունը, եթե լիցենզավորված շուկայից դուրս խաղային հարթակները շարունակում են գովազդվել, հասանելի մնալ եւ ընդունել վճարումներ։ Ի՞նչ արդյունք են տվել ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունները երեք ամիս անց։ Ի՞նչ է շահել խաղացողը, ի՞նչ է շահել պետությունը, եւ ո՞վ է իրականում շահում, երբ խաղացողը լիցենզավորված ու վերահսկվող հարթակից տեղափոխվում է խաղային սեւ շուկա»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև