Skip to main content

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդը ՔՊ-ին չի ներելու ՀՀ-ի մի մասը հանձնելու, զոհերի և օկուպացված տարածքների համար. Միրզոյան | Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները | ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա | Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և ես վստահ եմ, որ այդ խաղաղությունը կայուն կլինի. Ալիև | Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավnրելու, նվաuտացնելու համար. Ալիև | Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանի և ՔՊ-ի ձևավորած դաշինքը արդար է, հին ձևերով կուսակցական դառնալուց զերծ մնացինք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիշում եմ՝ Նազելի Բաղդասարյանի հիացական հայացքները՝ ուղղված Վարդան Ղուկասյանին. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կհանդիպենք Արցախի պետնախարարին.արցախահայությունը պետք է այստեղ ունենա կազմակերպվածություն.Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրու ընտրություններում ես չեմ պարտվել. հարգված սպորտսմենի ընտանիքից եք, գիտեք. Սարիկ Մինասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեք հասկանանք՝ այսօրվա դրությամբ կրիմինալ կոչվածից ի՞նչ կա․ Մխիթարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնացե՛ք VAR համակարգով նայեք, կտեսնեք, որ ճիշտ էր. ժպտում է նա, ով վերջում է ժպտում. Դավիթ Ղազինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենի հարցով ի՞նչ քննարկում օրինակ. Նարեկ Կարապետյանը՝ Արմեն Աշոտյանի առաջարկի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկապես Փաշինյանի արձանները ոսկուց չեն, էժան հումքից են, հեշտ են վանդալիզմի ենթարկվում. Ղազարյան

Լրահոս

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն․ փաստաբանները փաստաթղթեր են հրապարակել

Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Էմին Խաչատրյանը Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը հերքող հերթական փաստաթղթերն են  հրապարակել։

Փաստաբանների տարածած հայտարարության մեջ նշվում է․

«Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ, ձեռք է բերել սույն քրեական վարույթի համար բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք, պաշտպանության կողմի գնահատմամբ, ուղղակիորեն հակասում են Գագիկ Կոլյայի Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին։

Մասնավորապես, 2026 թվականի փետրվարի 14-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերությունը Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններին ներկայացրել է բողոք Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի և Համլետ Թումանյանի դեմ՝ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Բողոքին կից ներկայացվել են այն հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր և ապացույցներ։

Այնուհետև, 2026 թվականի մայիսի 31-ին «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերությունը Իրանի իրավասու մարմիններին ներկայացրել է ևս մեկ բողոք՝ արդեն Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի, Համլետ Թումանյանի և Հաջիալի Օլամայի դեմ՝ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման, այլ անձի գույքի յուրացման նպատակով հանցավոր համաձայնության, փողերի լվացման, ինչպես նաև կեղծ պաշտոնական տիտղոսի ու պաշտոնի յուրացման վերաբերյալ։ Այս բողոքին նույնպես կից ներկայացվել են այն հիմնավորող մեծածավալ փաստաթղթեր և ապացույցներ։

Հատկանշական է, որ երկու բողոքներում ներկայացված ապացույցների շարքում առկա են նաև տվյալներ, որոնք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի կողմից 7.500.000 ԱՄՆ դոլար, 7.000.000 եվրո և 20.000.000 ՀՀ դրամ տրամադրելու փաստական հանգամանքներին։

Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության պաշտոնական տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն՝ նշված երկու բողոքների հիման վրա նախաձեռնված վարույթներն ընդունվել են վարույթ և ստացել են օրինական դատավարական ընթացք։ Ավելին, բողոքներ վարույթ ընդունվելուց հետո օրենքով սահմանված կարգով հանձնվել են նաև պատասխանողներին, ինչը ևս վկայում է, որ Իրանի իրավասու մարմինները ներկայացված փաստերը դիտարկել են որպես քրեական իրավական գնահատման ենթակա և արժանի պաշտոնական քննության։

Ներկայացված փաստաթղթերով ևս մեկ անգամ հիմնավորվում է պաշտպանության կողմի պնդումն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով:

Այս հանգամանքն առանձնակի կարևոր նշանակություն ունի, քանի որ այն ակնհայտ հակասում է ՀՀ վարույթն իրականացնող մարմնի առաջ քաշած վարկածին, ըստ որի՝ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը ներկայացվում է, թե իբրև գործել է Համլետ Թումանյանի հետ խմբի կազմում, իսկ Արման և Էրֆան Օլամայիները ներկայացվում են որպես տուժողներ։ Մինչդեռ Իրանի իրավասու մարմիններին ներկայացված պաշտոնական բողոքներն ու դրանց հիման վրա նախաձեռնված վարույթները վկայում են ճիշտ հակառակի մասին։

Հրապարակվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից ստացված պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները և դրանց պաշտոնական հայերեն թարգմանությունները, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա անձամբ ծանոթանալու դրանց բովանդակությանը, գնահատելու ներկայացված փաստերը և ինքնուրույն եզրակացություններ անել։

Պաշտպանության կողմի ստորև ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն և չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը:

Հ.Գ. Նմանատիպ կարևորագույն փաստաթղթերի հրապարակումը կլինի շարունակական»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930