Skip to main content

Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են | 10.9 մլն եվրո հափշտակած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է․ ՔԿ | Ինչպես իր կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում Հայաստանին․ Արտակ Զաքարյան | Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ Կարապետյանը՝ Լեռնահովտում (տեսանյութ) | Կասեցվել է Վանաձորում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը | «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․․․ Տիգրան Դումիկյան | Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ | Թրամփը պատրաստ է ավարտել hակամարտությունը Իրանի հետ նաև առանց միջnւկային ծրագրի շուրջ համաձայնագրի. WSJ | Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ) | Արագածոտնի մարզի Ապարան համայնքում շինարարական բում է. տեսանյութ | Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ Զաքարյան | Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ | Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | Մահացել է Մեսսիի հայրը

Լրահոս

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին, որը տեղի է ունենում Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում։ Այս մասին հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակությունից:

Ընդհանուր քննարկմանն իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ 1972 թ. կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու ուղղությամբ։

Նա բարձր է գնահատել Համաշխարհային ժառանգության կենտրոնի ջանքերը՝ Համաշխարհային ժառանգության ցանկում թերներկայացված մասնակից պետություններին աջակցելու գործում և ընդգծել Կենտրոնի կարողություններն ամրապնդելու անհրաժեշտությունը։

Վկայակոչելով Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, որը հյուրընկալվելու է Հայաստանում 2026 թ. հոկտեմբերին, Արամ Հակոբյանը բարձր է գնահատել Կենտրոնի դերակատարությունը կլիմայական և կենսաբազմազանության օրակարգում, մասնավորապես՝ մշակութային ու բնական ժառանգության պաշտպանության և կենսաբազմազանության պահպանման միջև կապերի ամրապնդման միջոցով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև