Skip to main content

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան

Լրահոս

Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ոչ մի զիջում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է․ Զատուլին

Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ոչ մի զիջում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է։ Այս մասին НСН-ին պատմել է ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ռուսաստանի իշխանությունները կարող են խստացնել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Հնարավոր սցենարների թվում են նաև Հայաստանից Ռուսաստան արտահանման սահմանափակումները, ՌԴ-ում բնակվող և աշխատող զգալի թվով հայերի արտաքսումը և տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումը։ Զատուլինը հայտնել է, թե որքանով են այս սցենարները իրատեսական։

«Ես չէի ցանկանա արտաքսման ինչ-որ միջոցներ փորձանքի պես կանչել, որովհետև դրանք վերաբերում են մարդկանց։ Ես միայն կարող եմ ասել, որ առևտրատնտեսական կապերի բոլոր վատթարացումները փոխկապակցված են Հայաստանի կառավարության կուրսի հետ, որը պատրաստվում է դավաճանել նախկին դաշինքները և դրանք կնքել մեր հակառակորդների հետ։ Չնայած պարբերական հանդիպումներին, ոչ մի զիջում, քանի դեռ իշխանության ղեկին է գտնվում պարոն Փաշինյանը, չի լինի։

Անկասկած, Փաշինյանի կուրսի վրա ազդել հնարավոր է։ Այլապես նա հանդիպումներ չէր մուրա, ցույց չէր տա, թե իբր Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանվելու են։ Ընդ որում, պարոն Սիմոնյանը պատմում է, որ իրենք ընդունելու են ռելոկանտներին, երբ Ռուսաստանում լինի նոր մոբիլիզացիա։ Ինքը՝ Փաշինյանը հայտարարում էր, որ միայն ուրախ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ-ից։ Դրանից հետո պահանջել, որ մենք ընդառաջ գնանք ինչ-որ հարցերում, կարող է միայն շանտաժիստը, իսկ մենք Հայաստանի կողմից շանտաժին հաստատ ենթակա չենք»,- հայտարարել է նա։

Զատուլինը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Եվրամիությանը միանալու վերաբերյալ որևէ հանրաքվե Հայաստանի վարչապետը անցկացնել չի պատրաստվում։

«Այսօրվա դրությամբ ոչ մի հանրաքվե Փաշինյանը չի ցանկանում։ Նա վստահ չէ հաղթանակի հարցում։ Նա պարտվել է խորհրդարանական ընտրություններում, ընդ որում՝ մանիպուլյացիաների ճանապարհով կարողացել է առաջ տանել իր թեկնածությունը և մեծամասնությունը խորհրդարանում։ Նա գիտի, որ կեղծել է ընտրությունները։ Եթե նա վստահ լիներ հանրաքվեում, այն երեկ կանցկացներ։ Այսօր ոչ միայն Եվրոպական Միությանը միանալը, այլ նույնիսկ նրա հետ առանց վիզայի ռեժիմն է «ձախողվել», ինչի մասին նախօրեին արդեն հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը»,- եզրափակել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031