Skip to main content

Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին․ Դավիթ Անանյան

Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին: Գրել է «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դավիթ Անանյանը։

«Հայաստանի հարավում կարող է մեկնարկել մի գործընթաց, որի վերջնական պայմանները հանրությունից թաքցված են, բայց հետևանքները տասնամյակներով վերաբերելու են մեր տարածքին, անվտանգությանը և ինքնիշխանությանը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է, որ սահմանազատումը պետք է սկսվի Հայաստան–Ադրբեջան–Վրաստան սահմանների հատման կետից և շարունակվի հյուսիսից հարավ։ Սա նոր պայման չէ, քանի որ այն երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել են դեռ 2025 թվականի հունվարին։

Սակայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի բացառել, որ TRIPP-ի արագ իրականացման համար այդ հերթականությունից շեղում լինի, և արտահերթ սահմանազատվեն այն հատվածները, որտեղով պետք է անցնեն երկաթուղին, նավթամուղը կամ գազամուղը։

Այսինքն՝ պետական սահմանի որոշման տրամաբանությունը կարող է ենթարկվել ոչ թե Հայաստանի ամբողջական անվտանգային օրակարգին, այլ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծի ժամանակացույցին։ Ընդ որում՝ դեռ 2025 թվականի սեպտեմբերին հայկական և ադրբեջանական պատվիրակությունները քննարկել էին սահմանազատման, ականազերծման ու հաղորդակցությունների կառուցման աշխատանքները համաժամանակեցնելու հարցը։

Առավել վտանգավոր սցենարն այսպիսին է․

1. TRIPP-ի արագ մեկնարկի համար արտահերթ սահմանազատվում է հարավային ռազմավարական հատվածը։

2. Հայաստանը պետականացնում կամ օտարում է անհրաժեշտ հողերը և դրանք երկարաժամկետ օգտագործման է տրամադրում հայ–ամերիկյան ընկերությանը։

3. Ադրբեջանը ստանում է դեպի Նախիջևան գործնական կապ, մինչ Հայաստանի փոխադարձ երթուղիները մնում են հետագա քաղաքական որոշումներից կախված։

4. Ադրբեջանի ուժերի՝ Հայաստանի մյուս տարածքներից դուրսբերումը չի համաժամանակեցվում այս գործընթացի հետ։

5. Բաքուն, ստանալով ենթակառուցվածքային հիմնական արդյունքը, շարունակում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար պահանջել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։

Սա, բնականաբար, անխուսափելի ելք չէ, քանի որ այս պահին չկա որևէ ապացույց, որ նոր տարածքային զիջում կա արդեն համաձայնեցված։ Բայց հրապարակային երաշխիքների բացակայության, Տավուշի միակողմանի սահմանազատման կատարման նախադեպի և Ադրբեջանի չվերացված պահանջների պայմաններում սա միանգամայն իրական ռիսկ է։

Ուստի Կառավարությունից և սահմանազատման հանձնաժողովից պետք է պահանջել հրապարակել՝

1. առաջին սահմանազատվող հատվածներն ու կիրառվող քարտեզները,

2. TRIPP-ի համար հերթականությունից շեղվելու պաշտոնական որոշման առկայությունը,

3. սահմանազատման և ադրբեջանական ուժերի դուրսբերման համաժամանակեցման ծրագիրը,

4. հարավային երթուղու քարտեզն ու ազդակիր հողերի ցանկը,

5. սեփականատերերի փոխհատուցման կարգը,

6. կառավարող ընկերության կանոնադրությունն ու բաժնետիրական համաձայնագիրը,

7. հայկական և ադրբեջանական փոխադարձ տարանցման հավասար պայմանները,

8. մասնավոր օպերատորների ու անվտանգության ծառայությունների լիազորությունները,

9. Իրանի և Վրաստանի հետ փաստաթղթավորված պայմանավորվածությունները,

10. երաշխիք, որ Սահմանադրության փոփոխությունը չի դառնա Ադրբեջանի պահանջի կատարման միջոց։

Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին, իսկ ազգային շահը՝ բացատրվել արդեն կատարված քայլերից հետո։

Նախ պետք է հրապարակվեն քարտեզներն ու պարտավորությունները, ապահովվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ադրբեջանական զորքերի դուրսբերումը և իրական փոխադարձությունը։ Միայն դրանից հետո կարելի է կառուցել ճանապարհներ։

Հակառակ դեպքում «խաղաղության ենթակառուցվածք» անվան տակ Հայաստանը հերթական անգամ նախապես կատարելու է իր ստանձնած բոլոր պարտավորությունները, Ադրբեջանին տալու է պահանջված ռազմավարական արդյունքը՝ դիմացը ստանալով ոչ թե երաշխավորված խաղաղություն, այլ նոր պահանջների հաջորդ փաթեթը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031