Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը դարձել է բանտ բաց երկնքի տակ. Գագիկ Ծառուկյանը 4 ամիս ապօրինի կալանքի տակ է. Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք երբևէ շփման մեջ եղե՞լ եք ադրբեջանից ձեր գործընկերոջ հետ․ Ղազայանը՝ Գալյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս մահից հետո մորս նպատակը եղել է այս տունը վերածել Աշոտ Նավասարդյանի թանգարանի. Անուշ Նավասարդյան | ՈՒՂԻՂ. Քարտեզագրվում է անկախական Աշոտ Նավասարդյանի ուղին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում | Հայաստանը կարող է մուտք գործել ՏՏ և միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային շուկա. ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարեկցում եմ ձեզ. Գործեր միայն ընդդիմադիրների նկատմամբ եք հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց | Այս պահի դրությամբ ունենք 1,718 դատապարտյալ և 1,522 կալանավոր․ Գալյան | Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել | Արաբկիրում վնասել են զnհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը | Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. Hetq.am | Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը. «Ժողովուրդ» | Ծնողները դեմ են ծեծnղ դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ» | Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան Աբրահամյան | ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները Չեխիայի դեսպանի հետ քննարկել են TRIPP նախագիծը

Լրահոս

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերը, ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

Ամփոփվել են վերջին տարիների ընթացքում ՀՀ և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը։ Ուսումնասիրվել է համագործակցության բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման առկա ներուժը։ Գեներալ-մայոր Երոյանը, ամփոփելով խորհրդակցությունների արդյունքները, ընդգծել է, որ նշված բոլոր ուղղություններով համագործակցությունն իրականացվում է ՀՀ զինված ուժերի կերպափոխման գործընթացի շրջանակում։

ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ դրա շրջանակում իրականացվող բանակի կերպափոխման գործընթացներում ներդնելով իր խորհրդատվական, փորձի փոխանակման, նաև այլ ուղղություններով աջակցության ծրագրերի ամբողջ կարողությունը։ Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև