Skip to main content

Վրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան | Ընտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը | Միջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի է | Նոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ «ՌեԱ» միջազգային փառատոնը | Խոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա վիրավnր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրար միս եք կրծում, տղերքի արյունը ջուր դարձրիք. զոհվածի մոր սթափեցնող խոսքը | Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի իշխանության առաջին իսկ օրվանից նրանց վրայից պատերազմի հոտ է գալիս. Նարեկ Կարապետյան | Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին | Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան | Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. խաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների և ազգային շահերի հաշվին. «Ուժեղ Հայաստան» | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով | Արագածոտնի մարզում՝ մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահшցել է | «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. նրա մոտ սրտի կանգ էր գրանցվել | Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Լրահոս

ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան

ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ: Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«ՄԱԿ-ը, որպես միջազգային կառույց, թեև կորցրել է իր ազդեցիկությունը, այնուամենայնիվ քարոզչական իմաստով, որպես հարթակ՝ կարևոր է:

Հետևում եմ հատկապես միջազգային իրադարձությունների կենտրոնում գտնվող երկրների ղեկավարների ելույթներին: Յուրաքանչյուրի խոսքը կառուցված է սեփական պետության կենսական շահերի, առկա հակասությունների յուրովի մեկնաբանման, իր դիրքորոշումների, ձգտումների ու պայանջների հստակ ներկայացման տրամաբանության վրա:
Ի՞նչ է ուզում Հայաստանն աշխարհից: Սա պետք է երևար Նիկոլի ելույթում:

Փաստացի Նիկոլը գնացել հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին: Գնացել էր կրկնելու և անուղղակիորեն հաստատելու, որ Հայաստանն այսօր Ադրբեջանից ու Թուրքիայից կախված պետություն է: Ինչ որ նրանք կամենան՝ դա էլ կլինի Հայաստանի փաստացի արտաքին քաղաքականությունը:

Գնացել էր հավաստիացնելու, որ Հայաստանը «հեռանալու» է իր բնական ու իրական դաշնակից Ռուսաստանից, և ինտեգրվելու է Արևմուտք-Կովկաս-Կենտրոնական Ասիա առանցքին: Այսինքն՝ հակառուսականության նոր գործիք հանդիսացող թուրքական աշխարհին:

Առանձնապես զավեշտալի է, երբ Հայաստանի կենսական շահերը ոտնահարած ու ձախողած «կառավարության» ղեկավարը խոսում է «ռազմավարական հարաբերություններից»: Կարծում եմ ներկաները հատկապես տպավորվեցին ՀՀ-Լյուքսեմբուրգ, ՀՀ-Խորվաթիա, ՀՀ-Լիտվա, ՀՀ-Նիդեռլանդներ և ՀՀ-Բուլղարիա ռազմավարական հարաբերություններով: Երևի անգամ այդ երկրներն են զարմացած, որ Հայ ժողովրդի կյանքում ունեն ռազմավարական կարևորություն::

Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից մեկ այլ հատուկ նվեր մատուցեց Ադրբեջանին՝ արտասանելով հետևյալ միտքը. «…չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»: Հետաքրքիր է, այդ որտե՞ղ է Նիկոլը դարերից եկող ադրբեջանցի տեսել: Այդ ո՞ր պատմական աղբյուրից է երևում, որ Հարավային Կովկասում հայերի կողքին երբևէ, որևէ ադրբեջանցի է ապրել: Ինչու՞ է նոր հնարավորություն տալիս, որպեսզի կեղծ և հորինովի պատմության հիման վրա, Բաքուն շարունակի առաջ մղել Հայաստանի տարածքների յուրացման իր ագրեսիվ քաղաքականությունը: Այս ամենի մեջ որտե՞ղ է հայկական շահը: Այս ամենից հետո ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության մասին:

Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ ՄԱԿ ԳԱ -ում Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ մեծ հաշվով կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև