Լեփ-լեցուն դահլիճում մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը:
Դիմելով ներկաներին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կոչ արեց մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Հայաստանի Սահմանադրությունն Ալիևի թելադրանքով չփոխելու հարցի շուրջ:
«Միավորվել և իրազեկել մարդկանց: Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը»,-դիմելով ներկաներին ասաց Նարեկ Կարապետյանը:


















































