Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լրագրողը կրակի մեջ, հրթիռակոծության տակ ի՞նչ պետք է անի | Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է | Հարձшկման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը | Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում | «20 տարի՝ հանուն սերնդի» հանրային նախաձեռնությունը, իրական խնդիրների ուսումնասիրության և հիմնավորված լուծումներ առաջարկելու արդյունքում ձևավորված ծրագիր է․ Մեսրոպ Հովհաննիսյան | 40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ | Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար | Ունեմ շուրջ 500 չկարդացած նամակ, արձագանքը կարող է ուշանալ․ Նիկոլ Փաշինյան | Ընկել էին Սամվել Կարապետյանի ոտքերը, որ ՀԷՑ-ը գներ․ Վահե Աղաջանյան | Վեց տարի ծանր ապրումների ու կարոտի մեջ. Գայանե Արզումանյան | Ջերմաստիճանը կտրուկ կնվազի, նախալեռնային գոտիներում ձյուն կգա. եղանակի տեսություն | ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին Սարգսյա՞նն էր ասել` կստորագրեք Նիկոլի վարչապետության տակ. Աննա Մկրտչյան | 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ | Չեմ բացառի, որ հանդիպում կկայանա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ 2026 թվականի նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ, քանի որ հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի նոյեմբերի 14-ին։

Այս մասին հայտնում են դատախազությունից։

«Համաձայն «Դատախազության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավման՝ ՀՀ գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի՝ էթիկայի հանձնաժողովի անդամ չհանդիսացող տեղակալների, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Երևան քաղաքի դատախազի, մարզերի դատախազների, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների և կայազորների զինվորական դատախազների կողմից ձայների մեծամասնությամբ պետք է ընտրվի էթիկայի հանձնաժողովի նոր դատախազ անդամ:

Որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի թեկնածու՝ առաջադրվել է Արմեն Գրիգորյանի թեկնածությունը։

Ընտրությունն իրականացվել է փակ գաղտնի քվեարկությամբ:

Քվեարկությունից հետո, Հաշվիչ հանձնաժողովի կողմից հրապարակվել են ընտրության արդյունքները. Արմեն Գրիգորյանը 40՝ կողմ, 0՝ դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ:

Հանրապետության գլխավոր դատախազը շնորհավորել է ՀՀ գլխավոր դատախազությանսեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ ԱրմենԳրիգորյանին վերընտրվելու կապակցությամբ և ընդգծել խիստ պատասխանատու աշխատանքում բարեվարք ու օբյեկտիվ մոտեցման շարունակականության ապահովումը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև