Այսօր հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը: Այս մասին հայտնում է Oragir.News-ը։
«Մաշտոցի պողոտայում «10 EA 055» համարանիշերով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կտրել է Գևորգ Էմին-Տերյանի ավտոմեքենայի ճանապարհն ու ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո «Lexus»-ի ուղևորները՝ 3 հոգի, ծեծկռտուք են հրահրել, հարձակվել են Գևորգ Էմին-Տերյանի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել:
Գևորգ Էմին-Տերյանին պատճառել են մարմնական վնասվածքներ:
Նա այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում»։


















































