Skip to main content

Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան | Եվրոպայում ստեղծված խնդիրները պարզ լուծումներ չունեն․ Զաքարյան | CSO Meter-ն ահազանգը. Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերը՝ խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ մտահոգությունների կենտրոնում | Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը․ Հովսեփյան | Օրական միջինում 3-4 մարդ այս ախտորոշմամբ մահանnւմ է. ՔՊ-ականը՝ Արսեն Գևորգյանի՝ ՔԿՀ-ում մահվան մասին | Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում | ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը | ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մшհվան դեպքի առնչությամբ | Ե՞րբ է վերջապես Հայաստանում կյանքն ավելի թանկ լինելու, քան մահը․ Սերոբ Գասպարյան | Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք, նման դեպքեր լինում են ամբողջ աշխարհում և ՔԿՀ-ներում. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին | ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրազեկման ակցիաներ Գյումրիում | Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով. Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին

Լրահոս

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի Տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի Էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Պոլ Հյուպերի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման առանցքում 2026 թվականին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման և մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի հիման վրա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերն էին։

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են երկրաբանական տվյալների և մասնագիտական փորձի փոխանակմանը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկրաբանական քարտեզագրմանը, տեխնիկական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի հանքային ռեսուրսների ուսումնասիրման, արդյունահանման, տարանջատման և վերամշակման, հանքարդյունաբերական տարածքների վերականգնման ծրագրերի ուղղություններով համագործակցության հնարավորություններին։  Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ավելացված արժեք ստեղծող մշակման կարողությունների զարգացմանը։

Կողմերն անդրադարձել են նաև ոլորտային համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը, համապատասխան պետական կառույցների միջև գործնական փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի փոխանակմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են տարածաշրջանային և միջազգային մատակարարման շղթաների դիմակայունության բարձրացումը և կարևորագույն հանքանյութերի հասանելիության ապահովումը՝ վերահաստատելով ոլորտում երկխոսությունն ու գործնական համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև