Skip to main content

Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան | Եվրոպայում ստեղծված խնդիրները պարզ լուծումներ չունեն․ Զաքարյան | CSO Meter-ն ահազանգը. Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերը՝ խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ մտահոգությունների կենտրոնում | Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը․ Հովսեփյան | Օրական միջինում 3-4 մարդ այս ախտորոշմամբ մահանnւմ է. ՔՊ-ականը՝ Արսեն Գևորգյանի՝ ՔԿՀ-ում մահվան մասին | Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում | ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը | ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մшհվան դեպքի առնչությամբ | Ե՞րբ է վերջապես Հայաստանում կյանքն ավելի թանկ լինելու, քան մահը․ Սերոբ Գասպարյան | Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք, նման դեպքեր լինում են ամբողջ աշխարհում և ՔԿՀ-ներում. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին | ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրազեկման ակցիաներ Գյումրիում | Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով. Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին

Լրահոս

Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղար Դոլորս Մոնսերատի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջկուսակցական համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանի ներսում և նրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ժողովրդավարության հետընթացը, քաղբանտարկյալների առկայությունը և այլ խնդիրներ։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը, ինչպես նաև հանուն ընթացիկ քաղաքական շահերի այդ արժեքներից շեղվելու անթույլատրելիությունը։

Հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև կուսակցության դիրքորոշումը Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային խնդիրների վերաբերյալ։

ՀՀԿ-ն 2012 թվականից հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն քաղաքական ընտանիքի՝ ԵԺԿ-ի անդամ և ներգրավված է կուսակցության տարբեր կառույցների ու ծրագրերի աշխատանքներում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև