Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Դատախազությունն արդեն երկրորդ անգամ է մրցույթ է հայտարարում զինդատախազի պաշտոնի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Զինդատախազ Վահե Հովհաննիսյանի հրաժարականից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ոչ մի կերպ չի հաջողվում համալրել այդ կարեւոր հաստիքը։ Դատախազությունն այդ պաշտոնի համար արդեն երկրորդ անգամ մրցույթ է հայտարարում։

Հիշեցնենք, որ մեկ անգամ արդեն հայտարարել էր, որին մասնակցելու միակ հայտը ներկայացրել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը, ենթադրվում էր, որ իշխանությունը որոշել է երկրորդ շանսը տալ մեկ տարի առաջ պաշտոնն Արգիշտի Քյարամյանին զիջած Գրիգորյանին: Սակայն ընթացքում պլանները փոխվեցին, եւ Գրիգորյանին որոշեցին գործուղել ԲԴԽ` իրավաբան-գիտնականի թափուր տեղը զբաղեցնելու: Այդ անդամի հաստիքը թափուր էր մնացել, երբ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալուց 3 օր հետո հրաժարական էր ներկայացրել։ Այդ պատճառով էլ Գրիգորյանը հետ վերցրեց զինդատախազի պաշտոնի համար ներկայացրած դիմումը։ Հիմա դատախազությունը զինդատախազի պաշտոնը համալրելու համար հոկտեմբերի 28-ին արդեն երկրորդ մրցույթն է հայտարարել, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 11-ը։ Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ դեռ որեւէ մեկը չի դիմել մրցույթին մասնակցելու համար։

Հետաքրքիր եւս մեկ հանգամանք․ զինդատախազը գլխավոր դատախազի տեղակալն է, ու թեեւ օրենքը սահմանում է, որ գլխավոր դատախազի տեղակալը, եթե նշանակման պահին դատախազի պաշտոն չի զբաղեցնում, մրցույթով պետք է նշանակվի, սակայն Աննա Վարդապետյանն ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Պողոսյանին, առանց մրցույթի, նշանակել էր դատախազ, ապա մյուս օրը՝ իր տեղակալ: Հարց է առաջանում` ինչո՞ւ նույն հնարքն այս դեպքում էլ չեն կիրառում։ Թերեւս, հավատարիմ կադրեր չեն գտնում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031