Բոլոր պաշտոնյաները թվեր են ասում, ժամկետներ են նշում, կազմակերպությունների անուն են տալիս, Ձեզ հետ խոսելուց՝ ինչ ասում ենք, ասում եք՝ անում ենք, գնում ենք, պայմանավորվել ենք և այլն։ Այս մասին ԱԺ-ում 2023թ-ի պետբյուջեի քննարկման ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, անկեղծ եմ ասում, այդքան հարց տվեցինք, ես ոչ մի թիվ, ոչ մի կազմակերպություն, ոչ մի ծավալի մասին ոչինչ չլսեցի»,- ասաց Սուքիասյանը։
Արձագանքելով պատգամավորին՝ Էկոնոմիկայի նախարարը ասաց․«Շնորհակալություն քննադատության համար, բայց իմ ամբողջ զեկույցը կառուցված է հենց թվերի վրա, այն, որ Հայաստանը այսօր ունի 14․1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, այն, որ մեր արտաքին առևտրաշրջանառությունը 63 տոկոսով աճել է, դրանք թվեր չե՞ն, ես կարող եմ անվերջ թվեր ասել ձեզ, կարող եմ նկարներ ցույց տալ` որտեղ ինչեր է ստացվում, որոնք հենց նախարարության նախաձեռնություններն են»,- ասաց Քերոբյանը։
Ի պատասխան Սուքիասյանը նշեց, որ իր հնչեցրած հարցերին նախարարը այլ պատասխաններ է տալիս։
Ես չեմ կարծում, որ կա հակակրանք, կա քննադատություն, որը շատ նորմալ է, նշեց Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հակակրանքն իր հանդեպ, որը խիստ քննադատեց նախարարին բյուջեի քննարկման ժամանակ:
«Կարող եմ ասել, որ մենք իր ընկերությունների հետ էլ ենք որոշակի առումով աշխատել, որոշակի ներդրումային ծրագրեր իրականացրել եւ այդ առումով, ես շատ հանգիստ եմ տանում քննադատությունը:


















































