Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Երևանի Կենտրոնում հնչել են կրակոցներ, հայտնաբերվել են մարտական ատրճանակներ, վնասված ավտոմեքենաներ․Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ոստիկանությունը Երևանում կանխել է մինչև ատամները զինված ռազբորկան։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ժամը 20։30-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում մի խումբ երիտասարդների միջև զինված ռազբորկա է տեղի ունենում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վաչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Երվանդ Քոչարի 19/28 շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ ռազբիրյատ էին անում։ Մեկ ել՝ էն տեսնենք, որ պարեկների ավտոմեքենաները մտան հայաթ, ու ոստիկանները մի քանի հոգու փռին ասֆալտին, տարան։ Հետո իմացանք, որ մի քանի հոգի, չնայած դիմել են փախուստի, բայց բոլորս էլ գիտենք՝ իմանալու են՝ ովքեր են ու բռնելու են»։

Դեպքի վայրից Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու ավագ պարեկ Սամվել Կոստանյանը ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 2 վնասված ավտոմեքենա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ավտոմեքենաները կապ ունեն միջադեպի հետ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1 բաժնի քննիչները՝ բաժնի պետ Երջանիկ Գևորգյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Թազայանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ալիկ Մաթևոսյանի և Սևան Նազարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ մարտական թմբուկավոր ատրճանակ, իսկ Mazda 6 մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին մեկ այլ մարտական զենք, և ավտոմեքենայի դռան գաղտնի վայրում մեկ այլ մարտական զենք։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ Արմեն Վարդանյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ կան «ոսկե երիտասարդներ», մի մասին էլ ոստիկանությունը որոնում է ու պարզել է նրանց ինքնությունը։ Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հայտնում։ Դեպքի փաստով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական վարչության 1 բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031