Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը Մուսկաթում ընկերական հանդիպում անցկացրեց Օմանի հավաքականի հետ։ Գերմանացիներն առավելության հասան նվազագույն հաշվով։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմին հաղթանակ բերեց Բրեմենի «Վերդերի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգի գոլը։
Աշխարհի առաջնությունում առաջին հանդիպումը Գերմանիայի հավաքականը կանցկացնի Ճապոնիայի թիմի հետ նոյեմբերի 23-ին։
Լեհաստանի հավաքականը Վարշավայում տեղի ունեցած ընկերական խաղում մրցեց Չիլիի թիմի հետ։ Լեհերը հաղթեց 1:0 հաշվով։ Վերջնամասում աչքի ընկավ իտալական «Սալերնիտանայի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը։
Աշխարհի առաջնությունում լեհերը կմեկնարկեն նոյեմբերի 22-ին Մեքսիկայի հետ խաղով։
Ընկերական հանդիպումներ
Օման — Գերմանիա՝ 0:1
Նիկլաս Ֆյուլկրուգ, 80
Լեհաստան — Չիլի՝ 1:0
Կշիշտոֆ Պյոնտեկ, 85


















































