Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Ռուբեն Վարդանյանի կոչն արցախցիներին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեռփանակերտի Վերածննդի հրապարակից բոլոր արցախցիներին հրավիրեց մասնակցել այսօր` ժամը 14:00-ին, հրավիրված հանրահավաքին: Այս մասին նա ասաց իր ֆեյսբուքյան ուղերձում` արված Ստեփանակերտի Վարծննդի հրապարակից:

«Այսօր կիրակի օր է, աշխարհի մի մասը նշում է Սուրբ ծնունդը: Ես կանգնած եմ Ստեփանակերտի գլխավոր հրապարակում եւ ուզում եմ բոլորիդ կոչ անել, այսօր ժամը 14:00-ին, գալ այստեղ ընտանիքներով, որովհետեւ մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք կանք: Մենք պետք է միանանք իրար հետ ու ասենք, որ մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, մենք պաշտպանելու ենք մեր արժանապատվությունը, մենք պաշտպանելու ենք մեր պատմությունն ու մեր ապագան: Մենք վերջին շաբաթում հանդիպումներ ունեցանք Մարտակերտում, Կաշենում, Մարտունիում, Ասկերանում եւ երեկ Ստեփանակերտում եւ ես վստահ եմ, որ մենք բոլորս հասկանում ենք` ինչքան լուրջ է այս իրավիճակը: Բայց միեւնույն ժամանակ բոլորս պատրաստ ենք, եթե հասկանում ենք` ուր ենք գնում, ոնց ենք անում եւ ինչի համար ենք անում, պետք է իրար հետ միանանք ու հաղթահարենք բոլոր դժվարությունները»,- ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ մարդիկ կան, որ դեմ են այսօրվա հանրահավաքին, մարդիկ կան, որ ամեն ինչ անում են, որ իրենք ուրիշ ճանապարհով գնան, բայց ինքը վստահ է, որ կարող են մնալ արժանապատիվ արցախցի միայն միասին պաշտպանելով Արցախի Հանրապետությունը:

«Ուրիշ ճանապարհ չունենք, դրա համար բոլորիդ կոչ եմ անում` եկեք այսօր այստեղ ժամը 14:00-ին, մենք պետք է որոշում կայացնենք, որ գնանք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031