Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Օգտատերերի արձագանքն Աննա Հակոբյանի գրառմանը

News.am-ը առանաձնացրել է Աննա Հակոբյանի այօրվա աղմկահարույց գրառման վերաբերյալ արձագանքները։

Ներկայացնում ենք լրատվամիջոցի ուսումնասիրությունը․

Այսօր, երբ Արցախն արդեն 2 շաբաթ գտնվում է լիակատար շրջափակման մեջ եւ հայտնվել է հումանիտար աղետի շեմին, վարչապետի տիկինը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է արցախցի երեխաների «կյանքի ճանապարհը» բացելու մասին կոչերին եւ գրել, որ չի կարելի երեխաներին քաղաքականությանը խառնել:

Աննա Հակոբյանը հիշել է, որ դեռ երկու տարի առաջ, երբ ինքը փորձում էր պատերազմից ընդամենը մեկուկես ամիս անց տոնածառ տեղադրել Ստեփանակերտում, իրեն չթույլատրեցին եւ թիրախավորեցին, այնինչ այսօր այդ նույն երեխաներին նրա ձեւակերպմամբ «օգտագործում են» Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը բացելուն ուղղված կոչերով տարատեսակ ակցիաներում:

Այս գրառումն առաջացրել է բազմաթիվ օգտատերերի զայրույթը, որոնք տիկնոջը փորձել են հասկացնել, որ համեմատությունը մեղմ ասած տեղին չէ, քանի որ 30 հազար արցախցի երեխա ճանապարհի չբացվելու դեպքում կարող է ուղղակի սովամահ լինել, նաեւ հիշեցրել են, թե ինչպես էին տիկինը եւ նրա ամուսինը տարիներ առաջ իրենց կազմակերպած հավաքներին ներգրավում մանկահասակ երեխաների:

«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Դուք, Աննա Հակոբյան, ձեր նորածին երեխայի հետ էիք հաճախ գնում այն հավաքներին, որը կազմակերպում էր Ձեր ամուսինը։ Հիմա, երբ վտանգված է նաև արցախցի երեխաների ներկան ու ապագան, ի՞նչն է այս պայքարում երեխաներին ներգրավելու խնդիրը։ 2018 թվականին էլ շատ մայրեր սայլակներով երթ արեցին։ Մարդը անասունից հիշողությամբ է զատվում»,- գրել է օգտատեր Արման Ղարիբյանը։

«Իսկ դուք մտածում եք առանց ծնողների մնացած երեխաները չե՞ն երազում, որ իրանց մաման ու պապան գան իրենց կողքը(( Երբ հարցը ձեր ամուսնուն պաշտպանելուն էր վերաբերվում, ողջունում էիք մանկասայլակներով մայրիկների մասնակցությունը, 18-20 տարեկան ուսանողների մասնակցությունը։ Մի քիչ ամոթ ունեցեք։ Չնայած ինչ են ադում, որ ձեր ընտանիքը ամոթ ունենար, վաղուց ամոթից գետինն էր մտել»,- գրել է օգտատեր Հեղինե Մեդոյանը:

«Վ սմիսլե՞, որ 2018-ին Արփին ամեն տեղ ձեզ հետ էր ու բոլորս ուծիպուծի էինք անում, օք էր, որ մամաները մանկասայլակներով ճանապարհ էին փակում, օք էր, որ դուք զոհվածների բալիկների կամ նորածին քույր/եղբայրների հետ նկարվում եք, օք ա, իսկ որ արցախցի բալիկները մասնակցում են Արցախի համար մեդիաարշավին, օք չի՞:
Արժե՞ր որ կակոյ-նիբուձ վրանի համար սենց խայտառակվել:
Մեկ էլ, եթե երեխաներով մեդիաարշավը ձեզ դուր չի գալիս, գուցե ձեր թիմի հետ միասին որևէ ուրի՞շ արշավ մտածեք Արցախին օգնելու համար: Էդ մարդիկ ի վերջո աշխատավարձ են ստանում մեր հարկերից: Ու դուք էլ մեր հարկերով եք էս պահին ապրում: Աշխատեք, չտո լի: Իսկ ձեր վրանների համար հետո, մեմուարներ գրելուց կնվնվաք»,- գրել է օգտատեր Ժասմին Ռազարյանը:

«Իսկ երբևէ ինքներդ հարցադրում կատարել եք` ինչու՞ էիք օրինակ 2018 թվականի դեպքերի ժամանակ փողոցներում օգտագործում սայլակներում գտնվող մանկահասակ երեխաներին, դպրոցականներին, այն անչափահասներին, որոնց ընդամենը երկու տարի անց մսաղաց ուղարկեցիք ու որոնց մի մասի մասունքներն անգամ առ այսօր չեն տրվել իրենց ծնողներին։ Ձեզ ամեն ինչ կարելի էր հա՞, սրբի քող եք առել հիմա էլ արցախցի երեխաների հաշվի՞ն եք ուզում ինքնահաստատվել։ Ինչքա՞ն պիտի շարունակեք մեջներիդ թույնը թափել առանց այդ էլ չափից շատ տառապած այս ազգի ու ժողովրդի վրա։ Հուսով եմ` այդ թույնից ավելի շուտ կխեղդվեք, քան կհասցնենք ազգի դագաղի վերջին մեխը խփել»,- գրել է Հռիփսիմե Հովսեփյանը։

«Թուրք եք դուք, տիկի՛ն, հաճոյախոսություն եմ անում, գիտեմ, որ շոյվում եք: 0 ապրումակցում, միայն քինախնդրություն, միայն հիշաչարություն, որը հատուկ է միայն թուրքին: Երեխաներին տարբեր իրավիճակների համար միայն դուք եք«օգտագործում»: Հատկապես ուրիշի երեխաներին, ուրիշի զավակներին»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Տաթեւիկ Ավետիսյանը:

«Դուք անձամբ այդ երեխաներին հարցրել եք իրենք ինչ են ուզում? Տո այյյյյ ու հիմա ասել էի։ Էս երեխեքը իրոք իրանց տուն են ուզում գնան, իրանց մորը հորը հարազատներին տեսնել, հլը գնա էդ երեխեքին հարցրա այ տականք։ Էդ դու ես երեխաների հետևը թաքնվում, ուրիշ թեմա չկար հա խոսելու բարձրաձայնելու? Որ էլի ու էլի երեխաների թեման ես բացում, հիմա ովա թաքնվում երեխեքի հետևը? Մի քանի հատ լուսանկար տեսար երեխաներից առիթավորվեցիք։ Հենց էդ նույն երեխեքին հարցրեք ու տեսեք թե ինչ են ուզում ձմեռ պապիկից, ու տեսնեմ իրենց երազանքը կկարողանաք կատարել։ Հիշեցնեմ ձեզ որ հեղափոխության ձեր աջակիցների երեխաները, որոնք շատ շատ էին, իրենց ծնողները ստիպում էին երեխաներին պլակատներ բռնել սրտաճմլիկ խոսքերով ու նկարվել, հիմա էդ նույն աջակիցները ձեր համաձայն են ձեր այս գրածի հետ, տականքը էլ ուրիշ ձև չի լինում էլի։ Բա էդ ժամանակ մի հայտարարություն գրեիք որ չի կարելի երեխաներին օգտագործել, բա խոսեիք էդ մասին, թե որ ձեր օգտին էր ուրեմն նորմալա։ Հա իդեպ հեղափոխությանը մասնակցել եմ ու լիքը նկարներ ունեմ որոնք անձամբ եմ նկարել, որտեղ ոնց որ դուք եք ասում երեխաներին օգտագործում են։ Երեխաների հետևում դուք եք թաքնվում վախկոտի պես»,- գրել է Էդուարդ Առուստամյանը։

Աղբյուր՝ News.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031