Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Մբապեն սիրավեպ է սկսել ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստի կնոջ հետ (ֆոտո)

Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հանդիպում է բելգիացի մոդել Ռոուզ Բերտրամի հետ, հայտնում է RMC Sport-ը:

28-ամյա Բերտրամը 14 տարեկանից աշխատում է մոդելավորող։ Նա առաջին բելգիացին է, որը մասնակցել է ամերիկյան Sports Illustrated ամսագրի լողազգեստների ցուցադրությանը։ Բերտրամը լուսանկարվել է H&M, L’Oréal, Hunkemöller, Primark և Agent Provocateur-ի գովազդային արշավների համար։

Ռոուզ Բերտրամն ապրում է Փարիզում։ Նա ՊՍԺ-ի և Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գրեգորի վան դեր Վիլի նախկին կինն է: Նրանք ունեն երկու զավակ:

Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից առաջ Ժերար Բերտրամը, որը Ռոուզիի պապն է, սոցցանցերում հրապարակել է հոդվածի սքրինշոթ: Հոդվածը եղել է Կիլիան Մբապեի և բելգիացի մոդելավորողի միջև հնարավոր հարաբերությունների մասին:

«Գուցե այս կերպ աշխարհի գավաթը վերջապես հայտնվի բելգիացիների ձեռքում։ Եթե ​​իմ թոռնուհին այս պահին լավագույն խաղացողի հետ է, կարո՞ղ ենք նրան մեր թոռը համարել»,- հոդվածին կից գրել էր Ժերար Բերտրամը:

Երկրպագուները Մբապեի ծննդյան լուսանկարում նկատել են, որ 24-ամյա ֆուտբոլիստը փչում է տորթի մոմերը, իսկ դիմացը երկու բաժակ գինի է: Կիլիան Մբապեն և Ռոուզ Բերտրամը սոցցանցերում սկսել են հետևել միմյանց:

Երկրպագուները սոցցանցերում գրում են նաև, որ Մբապեն վերադարձել է ճիշտ ուղու վրա՝ ակնարկելով տրանսգենդեր մոդել Ինես Ռաուի հետ նրա սիրավեպի մասին նախկինում տարածված լուրերին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնության եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Արգենտինային (3-3, 11մ՝ 2-4): Մբապեն եզրափակիչում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ և 8 գոլով ճանաչվել ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկու:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031