Դեկտեմբերի 27-ին Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած հանդիպան ժամանակ քննարկել են Լաչինի միջանցքի թեման։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը մտահոգված է տարածաշրջանում ավելացող լարվածությամբ»,–, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով` Ռուսաստանը մտադիր է շարունակել միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի հիման վրա։















































