Դակար-2023 ռալլիի մրցաշարը անցկացվում է Սաուդյան Արաբիայում: Մեկնարկը սկսվել է Կարմիր ծովի ափին, իսկ կավարտվի Պարսից ծոցի ափին՝ Դամամում:
Հունվարի 1-ին կայացել է 1-ին մրցափուլը: Ավտոմեքենաների մրցավազքում եզրագիծն առաջինը հատել է իսպանացի ավտոարշավորդ Կառլոս Սայնսը: Նրանից 23 վայրկյանով հետ է մնացել ֆրանսիացի Սեբաստիան Լյոբը, 47-ով՝ շվեդ Մատիաս Էկստրյոմը: Սակայն, վերջինը բաց է թողել անցակետերից մեկը, որի համար տուգանվել է 15 րոպեով:
Մոտոցիկլետների պայքարում հաղթել է Ռիկի Բրաբեցը: Անցած տարվա հաղթող, բրիտանացի Սեմ Սանդեռլենդը, հենց առաջին մրցափուլում վնասվածք է ստացել և դուրս մնացել մրցավազքից:
Այսօր կկայանա 2-րդ մրցափուլը:


















































