Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Նոր մանրամասներ «Դեգուստո» արագ սննդի կետի մոտ տեղի ունեցած սպանությունից․ հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը

Ոստիկանության աշխատակիցները պարզել են երեկ՝ հունվարի 6-ին, Երևանում «Դեգուստո» արագ սննդի կետի մոտից հիվանդանոցներ տեղափոխված մահացածի և 3 վիրավորների ինքնությունները։

shamshyan.com-ի հաղորդմամբ  պարզվել է՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ թուլակողային շրջանի կտրած-ծակած վերք, աջ ուսահոդի հոդախախտ» ախտորոշմամբ Երևանի բնակիչ 20-ամյա Սպարտակ Հ․-ն։ «Ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 19-ամյա Համլետ Հ․-ն։ Նույն հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ 26-ամյա Արմեն Զ․-ն, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։

Պարզվել է նաև, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 18-ամյա Դավիթ Մ․-ն,

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների հարազատները ոստիկաներին ու քննիչներին հայտնել են, որ նշված անձինք դանակահարվել են Պարույր Սևակի փողոցի 92 հասցեում գործող «Դեգուստո» արագ սննդի կետի մոտ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները, քննիչները, դատախազության աշխատակիցներն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչներ 19-ամյա Նարեկ Տեր-Բ․-ն, 19-ամյա Անդրանիկ Մ․-ն, 20-ամյա Հակոբ Ա․-ն, 24-ամյա Աշոտ Ե․-ն և 18-ամյա Էդգար Ա․-ն Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում նշված արագ սննդի կետի դիմաց վիճաբանել են Դավիթ Մ․-ի, Սպարտակ Հ․-ի, Համլետ Հ․-ի և Արմեն Զ․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել։

Ու այդ ժամանակ վիճաբանության մասնակիցներից մեկը, ում անունը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, իր մոտ եղած դանակով մարմնական վանսվածքներ է հասցրել վիրավորներին, ինչի հետևանքով Արմեն Զ․-ն մահացել է։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վիճաբանության մասնակիցների մի մասին և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031