Գեղամ Նազարյանը առանձնատուն է կառուցում Կիրանցում. «Հրապարակ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեդու մանկապղծության զոհ երեխաների հորեղբայրն ազատ արձակվեց.մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը | Վեդիում սեռшկան բռնnւթյшն ենթարկված աղջիկների հորեղբայրն ազատ է արձակվել. փաստաբան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկասկածե’ք, հաղթելու ենք, չպիտի’ թույլ լինենք. Սամվել Կարապետյանը` իր բազմաթիվ աջակիցներին | Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում․ ԱԽ քարտուղար | Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արման Թաթոյանի ու թիմի հանդիպումը Նոր Նորքում | Ագարակն ու Մեղրին տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք կունենան. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսքան սխալ չի կարելի ներել, ժամանակն է այդ սխալն ուղղելու. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղթանակները մեզանից վերցրել են. խեղճությունը պետք է հաղթահարենք՝ ահնարին բան չկա. Գագիկ Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախյան շարժումը ճակատագրական սխալ չէր, հերոսական գործ էր՝ արյունուվ կերտված | Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ հուշագիր է ստորագրել Հարությունյանը Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված, և ի՞նչ է արել Շոյգուն | Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան»

Լրահոս

Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հ.Բ.-ն, 2014 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբերը, զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, այնուհետև՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները, ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, հաշվետու ժամանակահատվածում իր անձնական հաշվեկշռին ավելացրել է ենթադրաբար իր օրինական եկամուտները գերազանցող և ողջամտորեն չհիմնավորվող գույք՝ դրամական միջոցներ: Հ.Բ.-ն, թաքցրել է նաև հայտարարագրման ենթակա վերոնշյալ տվյալները՝ այդ մասին համապատասխան գրառումներ չկատարելով իր կողմից ներկայացված հայտարարագրերում:

Դատախազության Հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Հ.Բ.-ի կողմից առերևույթ ենթադրյալ հանցանքներ կատարելու փաստերը ձեռք են բերվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևոր գործերի (ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ) քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից տրված հանձնարարության հիման վրա ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում:

Դեպքի առթիվ 2023 թվականի հունվարի 13-ին ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի հարստանալը, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը), որոնք համապատասխանում են գործող քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածի 1-ին մասին և 444-րդ հոդվածի 2-րդ մասին, նախաքննություն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև