Մենք տեսնում ենք այն սոսկալի պառակտումը, որի մեջ ներքաշվել է հայ հասարակությունը․ Զախարովա | ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով | Մեկ հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված. ունենք 846 հասցե, յուրաքանչյուրում ավելի քան 20 հաշվառված մարդ. Գոհար Մելոյան | Ուժ ու կորով ձեզ և ամուր ոգի, ձեր փորձությունից է կախված Հայաստանի մոտակա ապագան․ Հովհաննես Իշխանյան | Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին տեր կանգնել իրենց վստահված ձայներին և օրենքով սահմանված կարգով պահանջել վերահաշվարկ․ «Ալյանս» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան | Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում | Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում, երևի բոլորում արդյունքները կվերահաշվարկվեն. ԿԸՀ նախագահ | ՈՒՂԻՂ. «ՈՒժեղ Հայաստան»-ը ներկայացնում է խայտառակ ընտրախախտումները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկ Կարապետյանը կարող է Աժ փոխխոսնակ լինել , կաբինետները միասին կընտրեք. Սիմոնյան | Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել հաշվարկներում, չիրականացնել իր բոլոր նպատակները, բայց ամենավտանգավորը սեփական ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան | Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, կբնութագրեմ ընդամենը մեկ բառով՝ սրիկայություն. Իվետա Տոնոյան | Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. Գալյանը՝ Սահմանադրության տեքստի մասին | Արարատի մարզում անչափահասը «Opel»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում | Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում. 2 անչափահաս ընկերներ ծեծի են ենթարկել 14-ամյա տղային, վերջինն էլ սnւր գործիքով հարվшծել է նրանցից մեկին․ կա վիրավnր

Լրահոս

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն այլևս իրողություն է, բայց այն պահանջում է նաև խնամք ու ուշադրություն․ Ալեն Սիմոնյանի ուղերձը՝ մայիսի 9-ի կապակցությամբ

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն այլևս իրողություն է, բայց այն պահանջում է նաև խնամք ու ուշադրություն: Մայիսի 9-ի կապակցությամբ իր ուղերձն է հղել Ալեն Սիմոնյանը։

«Մայիսի 9-ը հիշատակի, հարգանքի և խաղաղության խորհուրդ ունեցող օր է: Այսօր մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերածներին: Հայ ժողովուրդը նույնպես իր զգալի ավանդն ու արժանապատիվ մասնակցությունն է ունեցել այդ պայքարում. տասնյակ հազարավոր հայեր տարբեր ռազմաճակատներում և դաշնակից ուժերի կազմում կռվել են հանուն մարդկության խաղաղ ապագայի ու ազատության:

Այսօր, աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն պայմաններում, առավել քան երբևէ կարևոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը և շարունակել կառուցել անվտանգ, ժողովրդավարական և կայուն Հայաստան: Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն այլևս իրողություն է, բայց այն պահանջում է նաև խնամք ու ուշադրություն:

Շնորհավորելով Հաղթանակի և խաղաղության տոնը` Հայաստանի Հանրապետությանը ցանկանում եմ խաղաղություն ու բարգավաճում, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի և պատմության համատեքստում:

Փա՛ռք նահատակներին»,- գրված է ուղերձում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև