Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի համաշխարհային մամուլի ազատության ինդեքսը, որում արձանագրել է, որ մամուլի ազատության մակարդակը վերջին քառորդ դարում իջել է նվազագույնի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամենամյա վարկանշային ցուցակը, որը հրապարակվում է 2002 թվականից ի վեր, գնահատում է երկրները 5 կատեգորիաներում՝ լավ, բավարար, խնդրահարույց, դժվար, շատ լուրջ։Այս տարի՝ ինդեքսի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի երկրների կեսից ավելին դասվել են մամուլի ազատության ցուցանիշով վատագույն՝ «դժվար» կամ «շատ լուրջ» կատեգորիաներում։Ինչպես նախորդ 10 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա մամուլի ազատության ցուցանիշով լավագույն տեղում Նորվեգիան է, իսկ վատագույնը, ինչպես վերջին երեք տարիներին, ճանաչվել է Էրիթրեան։

Հայաստանը ինդեքսում հետընթաց է գրանցել՝ 34-ից հայտնվելով 50-րդ հորիզոնականում և դասվելով «խնդրահարույց» երկրների շարքում։ Ինդեքսում նշվում է, որ երկրում մամուլը շարունակում է մնալ բևեռացված։ «Երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի, որը սնվում է ներքին քաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրամիության միջև երկրի բարդ դիրքորոշմամբ»,- ասվում է զեկույցում։

Նույն՝ «խնդրահարույց» կատեգորիայում է հայտնվել և Հայաստանից ավելի ցածր հորիզոնական է զբաղեցրել Միացյալ Նահանգները, որը յոթ հորիզոնականով նահանջելով՝ զբաղեցրել է 64-րդ տեղը՝ Բոցվանայի և Պանամայի միջև։ Կազմակերպությունն արձանագրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակումները մամուլի վրա դարձել են «համակարգային»։  Նաև Թրամփը կտրուկ կրճատել է ԱՄՆ միջազգային հեռարձակման ֆինանսավորումը։Հայաստանի հարևան չորս երկրները ևս նախորդ տարվա համեմատ հետընթաց են գրանցել և գտնվում են մամուլի ազատության ցուցանիշով վատագույն՝ «դժվար» կամ «շատ լուրջ» կատեգորիաներում։ Մասնավորապես, 180 երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է 163-րդ, Վրաստանը՝ 135-րդ, Իրանը՝ 177-րդ, Ադրբեջանը՝ 171-րդ հորիզոնականները։

Ռուսաստանը զբաղեցրել է 172-րդ հորիզոնականը, Չինաստանը՝ 178-րդ։Մամուլի ազատության ինդեքսում երկրորդ հորիզոնականում Նիդեռլանդներն են, որին հաջորդում են Էստոնիան, Դանիան և Շվեդիան։ Տասնյակի մեջ են նաև Ֆինլանդիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը և Պորտուգալիան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև