ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանդատները չեն կարող խանգարել փողոցային պայքարին. կիսվում են 5 տարվա «հեղափոխության» փորձով | Մենք տեսնում ենք այն սոսկալի պառակտումը, որի մեջ ներքաշվել է հայ հասարակությունը․ Զախարովա | ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով | Մեկ հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված. ունենք 846 հասցե, յուրաքանչյուրում ավելի քան 20 հաշվառված մարդ. Գոհար Մելոյան | Ուժ ու կորով ձեզ և ամուր ոգի, ձեր փորձությունից է կախված Հայաստանի մոտակա ապագան․ Հովհաննես Իշխանյան | Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին տեր կանգնել իրենց վստահված ձայներին և օրենքով սահմանված կարգով պահանջել վերահաշվարկ․ «Ալյանս» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան | Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում | Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում, երևի բոլորում արդյունքները կվերահաշվարկվեն. ԿԸՀ նախագահ | ՈՒՂԻՂ. «ՈՒժեղ Հայաստան»-ը ներկայացնում է խայտառակ ընտրախախտումները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկ Կարապետյանը կարող է Աժ փոխխոսնակ լինել , կաբինետները միասին կընտրեք. Սիմոնյան | Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել հաշվարկներում, չիրականացնել իր բոլոր նպատակները, բայց ամենավտանգավորը սեփական ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան | Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, կբնութագրեմ ընդամենը մեկ բառով՝ սրիկայություն. Իվետա Տոնոյան | Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. Գալյանը՝ Սահմանադրության տեքստի մասին | Արարատի մարզում անչափահասը «Opel»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում

Լրահոս

Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել. Փաշինյան

Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար: Այս մասին Կոռնիձորում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շատ դժվար ճանապարհով ենք գնացել և դժվար արձանագրումներ ենք արել, դրանից ամենադժվարը եղել է այն, որ մեր պետությունը իր ստեղծման առաջին օրից՝ 1991 թվականից, գտնվել է թակարդում: Մենք այսօր մեր պետությունը թակարդից հանել ենք և դրել ենք բոլորովին այլ՝ զարգացման տրամաբանության վրա:

Մենք հաղթահարել ենք մաքառման, գոյատևման տրամաբանությունը և դուրս ենք եկել զարգացման տրամաբանություն: Սուտ է, մինչև 2020 թվականը չի եղել խաղաղություն, ամեն տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին ունեցել ենք զոհ և վիրավոր, մենք երբեք չենք ունեցել խաղաղություն: Մենք մեզ խաբել ենք, թե կարող ենք Ղարաբաղի հարցը լուծել այնպես, ինչպես հեռուստացույցներով մեզ ասել են, դա եղել է ամենամեծ սուտն ու կեղծիքը:

Մեզ խաբել են, թե մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում, դա սուտ է եղել, իրենք իմացել են, որ սրա հետևանքը ծանր է լինելու: Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև