Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն | Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան | Այնթապում «Ruichi»-ն վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավnրներ | Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան | Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» | Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ» | Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս. Փաշինյան | Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել

Լրահոս

Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, սակայն այս ամենին վերջ տալու, հանդարտվելու և խաղաղվելու ճանապարհն իշխանափոխությունն է. Տիգրան Աբրահամյան

Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, սակայն այս ամենին վերջ տալու, հանդարտվելու և խաղաղվելու ճանապարհն իշխանափոխությունն է։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունը քաղաքական գլխավոր մրցասպարեզում բարեկրթության ակնկալիքից է խոսում, իսկ ինքը շարժվում է հաշվեհարդարի գործիքակազմով։

Մեկից բիզնես են խլում, մյուսից` ազատություն, երրորդից փորձում են խլել կրոնական համոզմունքներն ու ազատությունը։

Ունի՞ այս ռեժիմը որևէ սահման, որը դեռ չի հատել։ Կարծում եմ դժվար։ Խնդիր ունի՞ Վեհափառին, եպիսկոպոսներին դատարաններ, քննչականներ, դատախազություններ կամ բանտեր տանելու։ Միանշանակ ոչ։

Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, սակայն այս ամենին վերջ տալու, հանդարտվելու և խաղաղվելու ճանապարհն իշխանափոխությունն է։

Եթե գործընթացների կենտրոնացումն այդ ուղղությամբ չէ կամ դրան հասնելու համար պատշաճ աշխատանք չի տարվում, ապա ռեժիմին իր անբարոյական ու կազմաքանդող քայլերում կանգնեցնել չի լինի»,- գրել է Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև