Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո | Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը | ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ․ Կարապետ Պողոսյան | Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ | Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում | Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար | Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան | Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր | Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան | Ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում». Արմեն Գրիգորյան

Լրահոս

Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին

Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:

«Քիչ առաջ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը փաստական սուտ ու կեղծ տեղեկատվություն հաղորդեց` հայտարարելով, որ Ազգային հետախուզական ծառայության զեկույցում գրված է, թե իբր մեր ուժը համագործակցել է օտար հետախուզական ծառայությունների հետ և նրանց հրավիրել է Հայաստան։

Տիկի՜ն Ղազարյան, ինչպես հատուկ շեշտեցիք, ձեր ուժի ստեղծած կառույցի զեկույցը լավ չեք կարդացել։ Ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը։ Չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի։

Մի հարցում էլ եք վրիպել` տվյալ զեկույցում ուրիշ բան էլ է գրված, այնտեղ գրված է, որ տարաբնույթ հիբրիդային սպառնալիքների նպատակը «Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողվելու դեպքում նաև՝ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը»։

Հիմա, եկեք բառացի մեջբերված հատվածը վերլուծենք ու ինքներս մեզ հարց տանք, որտե՞ղ է շուրջ 60 հազար ՀՀ քաղաքացիների քվեն ստացած ԲՀԿ ֆրակցիան։ Ազգային Ժողովում ես նրանց չեմ տեսնում։ Կամ եկեք մի պահ խորհենք այդ ո՞ր երկրին է «հարմար» Հայաստանում ձևացոևված իշխանությունը։

Կարո՞ղ է զեկույցը Թուքիային ու Ադրբեջանին նկատի ուներ»,- նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև