Skip to main content

Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Անդրանիկ Թևանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ն գործնականում չի աշխատում, սա ճգնաժամ է բոլորի համար. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր մեր ամոթի օրն է, խայտառակություն է՝ դատում են Վեհափառին. Մարիաննա Ղահրամանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քարտեզն առել, ընկել եք հետևներիցս.Դաշնակցությունն այդ սպառնալիքից չի կթվում. Իշխան Սաղաթելյան | Այսօր ամոթի օր է. Վեհափառին դատելը nտնձգություն է ՀՀ-ի Սահանադրության նկատմամբ. Մարիաննա Ղահրամանյան | Հայաստանը հասկանում է՝ ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը միաժամանակ անդամակցել հնարավոր չէ. Փաշինյան | Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային. ՀՅԴ Բյուրո | Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը | ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան | ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից», նույնիսկ, եթե դրա հետևանքով կամրապնդվեն իրանական դիրքերը․ Վարդան Ոսկանյան | Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, սակայն այս ամենին վերջ տալու, հանդարտվելու և խաղաղվելու ճանապարհն իշխանափոխությունն է. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանն իրավասություն չունի Վեհափառի ու եկեղեցու ուղղությամբ որևէ որոշում ընդունելու. Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԷՑ-ը դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն, կան ՀՀ-ի ու միջազգային դատարաններ․ Սամվել Կարապետյան | ՀՌՀ-ն ընդունեց վարչական ակտը և «Կենտրոն» հեռուստաընկերությունը ստացավ երկրորդ նախազգուշացումը․ Բեթղեհեմ Արաբյան

Լրահոս

Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային. ՀՅԴ Բյուրո

Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոն:

«Սիրելի հայրենակիցներ,

Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին:  Վարչախմբի կողմից   Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրավորված թիրախավորումն ու հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը։ Ապօրինաբար հարուցված քրեական վարույթի շրջանակներում դատական գործընթաց է հարուցվել Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր, ազգային և մշակութային ինքնության անսասան հենասյունը, որն առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր Սուրբ հավատքը, ազգային ինքնությունը, լեզուն և դարավոր արժեքները։

Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: Այսպիսով հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը, ոտնահարվում հազարավոր հավատացյալների խղճի ազատության իրավունքն ու հոգևոր արժանապատվությունը, խորանում հանրային պառակտվածությունը, թուլանում մեր ինքնության հիմքերն ու նոր ցնցումների ենթարկվում պետական ու հասարակական կյանքը:

Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներ՝ դատապարտում ենք իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները, անսակարկ վստահությամբ վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

Կոչ ենք անում դատաիրավապահ համակարգին՝ մնալ սահմանադրականության և ՀՀ օրենքների շրջանակներում և չտրվել քաղաքական խարդավանքների պարտադրանքին։ Թեմերի կառավարման և առհասարակ կանոնական իրավունքի ու ներքին ընթացակարգերի հետ կապված հարցերը գտնվում են բացառապես Եկեղեցու իրավասության տիրույթում, և ցանկացած միջամտություն անթույլատրելի է։

Կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ ազգային գիտակցությամբ ու համերաշխության սկզբունքներով առաջնորդվելով, պահպանել ազգային միասնությունը, համախմբվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա հոգևոր առաքելության և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի շուրջ»,- նշված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31