Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հունվարի 28-ին, ժամը 12.00-ին, Հանրապետության Հրապարակից կմեկնարկի այն հանրահավաքը, որը ժողովրդինն է, որտեղ ժողովուրդը պետք է լինի որոշողն ու մինչև վերջ գնացողը։ Ամեն ծնող իր զավակին բանակ ճանապարհելով, չպետք է տառապի ու սրտի դողով ապրի այդ երկու տարին։ Հայոց բանակը պետք է դարձնենք այն ապահով ու պատվական կառույցը, որտեղ ծառայելը դառնա մեծագույն առավելություն։ Հայոց բանակը դավադրաբար կազմալուծող այս իշխանությունը ծառայում է ալիևի հայտարարած «արեւմտյան ադրբեջան» ծրագրին և հայ մարդը պարտավոր է դուրս գալ պայքարի, որ խափանվի այս դրածոների ծրագիրը։















































