Ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում ստացած ժամետային զինծառայողի վիճակ դեռ շարունակում է մնալ ]ծայրահեղ ծանր։ Այս մասին NewDay.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Հետվիրահատական փուլում է, դեռ փոփոխության չկա։ Բացասկան դինամիկա չկա։ Վիճակը դեռ գնահատվում է ծայրահեղ ծանր»,-ասաց նա
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՊՆ-ն հայտարարեց, որ, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը։















































