Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Հայաստանից և Հարավային Կովկասից հեռանալը ՌԴ ծրագրերի մեջ չի մտնում

Հայաստանից և Հարավային Կովկասից հեռանալը ՌԴ ծրագրերի մեջ չի մտնում։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը երկկողմ հարաբերությունների ամենալայն շրջանակի վերաբերյալ, խոսել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի, տարածաշրջանային անվտանգության ապահովման և կոնֆլիկտային իրավիճակների լուծման գործում Ռուսաստանի դերի մասին:

Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից․

«Ինձ թվում է՝ քննարկումներն այն մասին, թե Ռուսաստանը իբր հեռանում է, ցանկության բարձրաձայնում է։ Հավանաբար մարդիկ հույս ունեն, որ միտքը նյութական է դառնում, և եթե այն անընդհատ բարձրաձայնեն, դա տեղի կունենա: Ամենայն վստահությամբ ասեմ, որ դա Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում։

Հարավային Կովկասը շատ կարևոր տարածաշրջան է, և Ռուսաստանը դե ֆակտո այդ տարածաշրջանի մի մասն է՝ թե՛ աշխարհագրության, թե՛ պատմության, թե գոյություն ունեցող կապերի շնորհիվ։ Բացի այդ, մենք պարտավորություններ ունենք Հայաստանի նկատմամբ և չենք պատրաստվում հրաժարվել այդ պարտավորություններից։ Մեր` մտացածին հեռացման մասին խոսակցությունները շահարկումներ են։

Ռուսական ռազմակայանը, խաղաղապահ զորակազմը և սահմանապահները, որոնց թիվը 2020 թվականի իրադարձություններից հետո ավելացվել է հայկական կողմի խնդրանքով, և դրանք տեղակայվել են նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ այս ամենը կայունության և սրացման կանխարգելման շատ կարևոր գործոններ են։ Կրկնեմ՝ ռուսական ներկայության դերը զգալու համար, հավանաբար, պետք է խոսել սահմանամերձ գյուղերի, ավանների, Ղարաբաղի բնակիչների հետ։

Նրանց կարծիքն առավել մոտ է իրականությանը։ Կա քաղաքական քարոզչություն, բայց կա և իրական կյանքը։ Եվ պետք է ելնել նրանից, թե ինչպես են այդ ներկայությունը գնահատում այն մարդիկ, ովքեր ապրում են այդ շրջաններում և որոնց համար «անվտանգություն» բառը դատարկ խոսք չէ։

Իհարկե, այդ ներկայությունը պետք է պահանջված լինի մեր դաշնակցի կողմից։ Ես ելնում եմ նրանից, որ այդպես էլ կա։ Թեև մենք ուշադրություն ենք դարձրել վերջին շրջանում արված որոշ հայտարարությունների, թե ռուսական ռազմական ներկայությունը կարող է դիտարկվել որպես անվտանգությանը սպառնացող։ Բայց ես դա ավելի շատ վերագրում եմ հռետորաբանության տարրին, որը չի արտացոլում Հայաստանի ղեկավարության իրական դիրքորոշումը։

Երկրորդ տարրը, որի մասին ուզում եմ ասել, այն է, որ, լուծելով կայունության պահպանման, անվտանգության տեսանկյունից խոցելի շրջանների բնակչության անվտանգության ապահովման խնդիրը, Ռուսաստանը շատ ակտիվ աշխատում է տարածաշրջանում և, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրների քաղաքական կարգավորման ուղղությամբ»,-նշել է դեսպան Կոպիրկինը։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031