Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

«Սեյսմիկ դիվանագիտության» փլատակների տակ է մնալու Հայաստանը . Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Սեյսմիկ դիվանագիտության» փլատակները…

Վերջին օրերին հայկական հասարակական-տեղեկատվական դաշտում ինտենսիվ քննարկվում է Թուրքիայիում աղետալի երկրաշարժի հետևանքով ՀՀ գործող վարչախմբի կողմից հայտնած ցավակցությունների շքերթն ու հումանիտար օգնությունը:

Անխոս, հարևան երկրում տեղի ունեցած աղետի պարագայում ցուցաբերվող կարեկցանքը, համերաշխությունը և օգնությունն ընկալելի են մարդասիրական տեսակետից, իսկ թե ինչու է հայ հասարակությունն այդպես բուռն արձագանքում՝ ներկայացրել եմ օրեր առաջ:

Հիմա կցանկանամ դիտարկել մեկ այլ հանգամանք, այն է՝ երկրաշարժը որպես առիթ հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման:

Եթե 2008-2009 թթ-ից իրականացվող հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը ստացել էր «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, ապա այն, ինչը փորձում է անել նիկոլական ոհմակն այսօր, օգտվելով երկրաշարժից առաջացած հետևանքներից, կարելի է կոչել «սեյսմիկ դիվանագիտություն»:
Քանիցս բարձրաձայնել ենք վերոնշյալ թվականների և վերջին հայ-թուրքական գործընթացների միջև սկզբունքային տարբերությունները:

Ընդամենը հիշեցնեմ, որ 2008-2009-իրին հայ զինվորը կանգնած էր Հորադիզում, իսկ այսօր՝ Ջերմուկից 4 կմ հեռավորության վրա է:
Այս փաստն ընդգծում է, թե ինչպիսի ելակետային հսկայական տարբերություններ կային հայկական դիվանագիտական, բանակցային դիրքերի, Հայաստանի տարածաշրջանային կշռի դեպքում այն տարիներին և այսօր:

Մյուս հանգամանքն այն է, որ եթե նախորդ գործընթացը թուրք-ադրբեջանական հարաբերությունները, կապերը բաղդատելու, տրոհելու, առանձին երկու սեկտորի՝ «ԼՂ-ն առանձին, հայ-թուրքական հարաբերությունն առանձին» լոգիկայի մեջ էր, ապա Նիկոլի օրոք սկիզբ առած գործընթացն ամբողջությամբ առաջնորդվում է եռանկյունու տարամաբանությամբ, որտեղ Երևանը մնացել է Անկարայի և Բաքվի արանքում և պաշտոնական Թուրքիան չի էլ թաքցնում, որ այս ամբողջ գործընթացը համաձայնեցնում է և պայմանավորում է հայ-ադրբեջանական, այսպես կոչված «խաղաղության»
պայմանագրով, «Զանգեզուրի միջանցքով» և այլն:

Միամտություն է կարծել, որ «սեյսմիկ դիվանագիտությունը» կարող է բերել լուրջ տեղաշարժերի թուրքական իշխանությունների ընկալումների մեջ դեպի Հայաստանի խնդիրներ:

Այն փաստը, որ անգամ երկրաշարժի օրերին Էրդողանը հիշատակել է Թուրքիայի՝ Ադրբեջանի կողքին լինելու հանգամանքը ղարաբաղյան պատրազմում, պետք է որ սառը ցնցուղ լիներ այն դեղնակտուց,պոռոտախոս, մեծամիտ պատասխանատուների համար, որոնք այսօր զբաղվում են հայ-թուրքական հարաբերություններով:

Այսօվա Հայաստանը Թուրքիայի համար «ճ» կլաս է՝ իր ամեն ինչով, այդ թվում՝ հումանիտար օգնությամբ եւ ցավակցություններով։

Որպես հակառակի ակնբախ օրինակ՝ կարող եք դիտարկել երկրաշարժից հետո Հունաստանի հետ զարգացումները՝ թուրք-հունական ԱԳ նախարարների կատարմամբ։

Այն, որ «սեյսմիկ դիվանագիտությունը» որևէ դրական տեղաշարժի հայ ժողովրդի համար չի բերելու, դա ակնհայտ է, ավելին՝ կա մեծ վտանգ, որ այդ դիվանագիտության փլատակների տակ կրկին կմնան Հայաստանը, Արցախը և հայկական շահը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031