Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում ապրող մոտ երկու տասնյակ անձի է ձերբակալել

 ՀՀ ոստիկանության ծառայողները պաշտպանության նախարարության նախկին շենքում իրականացվող վտարման գործողության ժամանակ մոտ երկու տասնյակ անձի վարչական կարգով ձերբակալել են։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը։

Հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ վաղ առավոտից ՀՀ ՊՆ նախկին շենքից այնտեղ բնակություն հաստատած բնակիչներին տարածքից հեռացնելու գործողություններ են իրականացնում։

Маленький житель бывшего здания Минобороны, переданного Комитету госдоходов (16 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
«Ոստիկանությունն այսօր իրականացրել է գործողություն, որը հիմնված է եղել ՀՀ կառավարության 707 որոշման և ՊԵԿ-ի կողմից տրամադրած գրության հիման վրա, որը մի խումբ անձանց ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջ է»,–ասաց Ազիզյանը։
Նա ընդգծեց, որ ոստիկանները չեն ներխուժել շենք, այլ ներխուժումն են վերացրել։
«Բնակիչները նախապես զգուշացվել են, ողջամիտ ժամանակ է տրվել դեռևս անցած տարի, որից հետո այս տարվա հունվարի 31–ին տրվել է ժամկետ, փետրվարի 12–ին լրացել է ժամկետը։ Նախապես իրազեկել ենք նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությանը, և նրանք իրենց գործառույթն իրականացնում են»,–ասաց նա։
Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե բնակիչները դժգոհում են, որ իրենց վրա ֆիզիկական ուժ է կիրառվել` Ազիզյանը պարզաբանեց, որ իրենք գործում են օրենքի շրջանակներում։
Жители бывшего здания Минобороны, переданного Комитету госдоходов (16 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
«Ներխուժումը վերացնելու գործողությունն իրենից ենթադրում է անձին տարածքից հեռացում։ Եթե քաղաքացին չի կատարում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը, օրենքի շրջանակներում թույլատրվում է ֆիզիկական ուժ կիրառել»,–ասաց նա և հավելեց, որ իրենց գործողությունների հետևանքով տուժածներ չկան, որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031